>

«Ինձ է գրել Նազենի Հովհաննիսյանի քեռին՝ բոլորիս հայտնի ու սիրելի Աշոտ Բլեյանը՝ պահանջելով, որ․․․»

Նարեկ Սարգսյանը վերջերս մի հրապարակում էր արել Ն. Հովհաննիսյանի մասին, որը մեծ քննադատության արժանացավ, իսկ քիչ հետո գրել է հետևյալը․




Քոչարյանի զոհերը

«Ինձ է գրել Նազենի Հովհաննիսյանի քեռին՝ բոլորիս հայտնի ու սիրելի Աշոտ Բլեյանը՝ պահանջելով, որ ես ջնջեմ Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը և իրեն հայտնեմ իմ հասցեն:




Շատերը գիտեն պարոն Բլեյանի հանդեպ իմ հարգանքի մասին: Բլեյանի դպրոցի կոնցեպտը շատ մոտ է իմ համոզմունքներին, իսկ Բլեյանին ես համարում եմ հազվագյուտ տաղանդի տեր մարդ, Հայաստանում կրթության մեջ անգնահատելի ներդրում ունեցող գործիչ:

Մոտավորապես մեկ-երկու տարի առաջ ես զանգել էի պարոն Բլեյանին (ինքը հավանաբար չի հիշի) և խնդրել, որ դասավանդեմ իրենց դպրոցում:


Նախնական պայմանավորվել էինք, հետո ինչ-ինչ պատճառներով չգնացի:


Կարծեմ պարոն Բլեյանը ծանոթ է նաև հորս՝ Մասիս Սարգսյանի հետ (կարծեմ դեռ 90-ականներից, երբ հայրս Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խորհրդականն էր): Այս ամենը մանրամասն գրում եմ, որպեսզի ասածիս շարունակությունը պարզ լինի բոլորին:

Ես տարակուսում եմ, որ պարոն Բլեյանը, որի հավատամքը մարդու հիմնարար իրավունքներն են, կարող է իրեն թույլ տալ քուչի բազառի մակարդակի գրառում: Կուզեի հարցնել պարոն Բլեյանին, — Դուք ո՞վ եք, որ ինձնից ինչ-որ բան պահանջեք: Դուք դшտավոր եք, ես մեղшդրյա՞լ: Թե՞ դուք տերն եք, ես էլ ձեր ճորտը: Պիտի հիշեցնե՞լ ձեզ, որ ինչպես դուք եք ազատ որոշում ինչ անել և ինչ չանել, նույն ձևով էլ ես եմ որnշում՝ ինչ գրեմ, ոնց գրեմ:

Իմ իրավունքները ձերինից շատ չեն, բայց նաև ձերինից քիչ չեն: Ձեր էդ պահանջը ես համարում եմ ձեր մակարդակին ոչ հարիր, քուչի բազառի մակարդակի տեքստ: Դուք ոչինչ չեք կարող պահանջել, դուք կարող եք միայն խնդրել:

Եթե դուք խնդրեիք ջնջել Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը, ես, միևնույն է, չէի ջնջի, բայց հանուն էն հարգանքի, որ ունեմ ձեր նկատմամբ, կհիմնավորեի, թե ինչու չեմ ջնջում և ներողություն կխնդրեի, եթե գրածս ձեզ վշտացրել է: Իսկ հիմա նույնիսկ չեմ էլ բացատրի: Ինքնուրույն հասկացեք ազատ խոսքի կարևորությունը և հետևություններ արեք»:

Сообщение «Եթե դուք խնդրեիք ջնջել Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը, ես, միևնույն է, չէի ջնջի… Ձեր էդ պահանջը ես համարում եմ քուչի բազառի մակարդակի տեքստ…». Նարեկ Սարգսյանի պատասխանը Աշոտ Բլեյանին՝ Նազենիի քեռուն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->