>

հունիսի 22-ին` երեկոյան 11-ի մոտ, Արմավիր-Էջմիածին ճանապարհին (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) ավտովթարից մահացան «Շանթ» հեռուսաընկերության «Որագայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքորը) ու 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկը)։

BMW մեքենան բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Երրորդ ուղևորը՝ Էդգար Տեր-Ադամյանը, ծանր վնասվածքներ էր ստացել: Այժմ նա ողջ-առողջ է:

Նրանց մահից հետո սերիալը մեկ շաբաթով դադարեցվեց, ապա իրական կյանքը մտավ կինո, և սերիալը վերսկսվեց ողբերգության կինոբեմականացմամբ. Հովոն (Հարություն Մովսիսյան), նստած մահացած Գոքորի ու Գարիկի նկարների առջև, արտասվում էր:




Քոչարյանի զոհերը

Անցել է մեկ տարի: Սերիալում նոր զարգացումներ եղան՝ առանց նրանց կերպարների: Սակայն Գարիկի ու Գոքորի երկրպագուները մինչև հիմա էլ չեն մոռանում նրանց:


Զեմֆիրա Եսայանը, որ նայել է սերիալը սկզբից մինչև վերջ ու լավատեղյակ է ֆիլմի յուրաքանչյուր դրվագին, ցավով է խոսում տղաների կորստի մասին: «Երկուսն էլ շատ լավ էին խաղում,- ասում է նա,- թեպետ ես գիտեի, որ նրանք պրոֆեսիոնալ դերասաններ չեն, բայց էնպես էին խաղում, ոնց որ հազար տարվա դերասաններ: էն օրն էլ հարևաններով նստած էինք, խոսք եղավ «Որոգայթի» մասին, ու բոլորս էլ հիշեցինք նրանց: Տղաների անունը կապված էր էդ սերիալի հետ: Որ ասում ես «Որոգայթ», քեզանից անկախ հիշում ես իրանց»:





Շանթ հեռուստաընկերությունը որևէ կերպ չանդրադարձավ սերիալին մեծ հաջողություն բերած դերասանների մահվան տարելիցի կապակցությամբ: «Անկախ» զանգածմահացած երկու տղաների մտերիմ Հռիփսիմեն ասաց, որ ինքը դիմել է հեռուստաընկերություն տղաների հիշատակին նվիրված որևէ ակնարկ պատրաստելու խնդրանքով, սակայն իրեն մերժել են, իսկ Լուրերի բաժինն ընդհանրապես տեղյակ չի եղել .«թող մեզ ասեին, մենք էլ կսարքեինք»:«Ոնց պիտի լինե՞մ, տղես ոնց որ նոր մեռած լինի, իմ վերքն էլ տեղում,- «Անկախի» հարցին, թե ո՞նց ես, պատասախանեց Գեղամի մայրը` Աննա Խաչատրյանը,- երեկ գնացինք գերեզմաններ, դուք պիտի միայն տեսնեիք, թե ինչքան ծաղիկ կար դրած: Մարդկանց հոսքը չէր դադարում: Մենք գնում էինք ու հլը դեռ մարդիկ գալիս էին»:

Տիկին Աննան ասում է, որ շատերն իրեն զանգել ու հարցրել են, թե ինչո՞ւ Շանթ հեռուստաընկերությունը որևէ կերպ չանդրադարձավ ժողովրդի կողմից այդքան սիրված տղաներին: «Մենք բոլորս էլ սպասում էինք,- մղկտոցով ասաց նա,- բայց ոչ մի բան, ոչ մի շշուկ, մարդկանց չգիտեի, թե ինչ ասեմ: Մարդիկ ասում էին, թե հենց Շանթ ենք զանգել: Բայց ի՞նչ: Ամբողջ օրը մենակ էն ենք լսում, թե ինչքանով ծախեցին սերիալը ռուսներին: Բայց մի մեկը հարցներ, թե էդ ու՞մով Որոգայթը դարձավ Որոգայթ»:

Այս տարվա մարտին ռուսական «Ցենտրալ Պարտներշիփ» հեռուստաընկերությունը Շանթ հեռուստաընկերությունից ձեռք է բերել «Որոգայթ» սերիալը Ռուսաստանում արտադրելու արտոնագիր:


Այդ սերիալը հայկական հեռուստալիքներում ցուցադրված և արտադրված սերիալներից ամենամեծ ժողովրդականությունն էր վայելում, իսկ սերիալին մեծ հաջողություն բերեցին Գարիկի ու Գոքորի կերպարները:

Տիկին Աննան ասաց, որ Գեղամի աստղային ընկերներից չի մոռացել ու մինչև օրս նրանց կողքին է միայն Ռաֆոյի կերպարը մարմնավորող Արթուրը, ով չի մոռացել Գեղամի հիշատակն ու ամեն առիթով հիշել է հանգուցյալ ընկերոջ ընտանիքը, իսկ մահվան տարելիցին նրան է միացել նաև օպերատոր Տիգրանը: «Ուրիշ ոչ ոք չկար, ոչ մեկը մի կես բերան էլ չհիշեց Գեղամիս,- ասաց տիկին Աննան,- իսկ էն ժամանակ, երբ Գեղամս կար, ամեն հարցով պատրաստ կանգնած էր նրանց համար»:

Բայց մարդիկ չեն մոռացել իրենց հերոսներին: Արամ Միսկարյանի եղբայր Գագիկը «Անկախի» հետ զրույցում խորին շնորհակալություն հայտնեց ժողովրդին: «Մենք շատ զգացված ենք այդ ուշադրության համար,- ասաց նա,- այն ցավն ու վշտակցությունը, որ տեսանք ժողովրդի կողմից, օգնեց մեզ հեշտ տանելու մեր ցավը, որովհետև զգացինք, որ նրանց հետ է հեռուստադիտողների մի մեծ բանակ: Ես շատ նման եմ Արամին, ու քանի անգամ գերեզմանոց գնալիս մարդիկ ինձ մոտեցել ու վշտակցել են: Նրանք չեն մոռանում Արամին: Ու նրանցից մենք ավելի շատ բան տեսանք, քան էն մարդկացից, ումից որ սպասում էինք»:

Gegham Khandilyan (35), actors of Shant TV (Geraham Khandilyan (Gokor of Oragait)) and Aram Makisk (36) died in a car accident on June 22 at 11 pm on the Armavir-Echmiadzin road (near the monument to the fallen Yugoslav rescuers). (Garik of “Ambush”).

The BMW car had crashed into a roadside tree and overturned. The third driver, Edgar Ter-Adamyan, was seriously injured. Now he is healthy.



After their death, the TV series was stopped for a week, then the real life went to the cinema, the TV series resumed with the staging of the tragedy. Hovo (Harutyun Movsisyan), sitting in front of the pictures of the dead Gokor and Garik, was crying.

A year has passed. There were new developments in the series without their characters. But the fans of Garik and Gokor still do not forget them.

Zemfira Yesayan, who watched the TV series from beginning to end and is well aware of each episode of the film, speaks with sorrow about the loss of the boys. “They both played very well,” he says. “Although I knew they were not professional actors, they acted like thousand-year-old actors.” We were sitting with questions that day, it was about the “Ambush” and we all remembered them. The boys’ names were associated with that series. “When you say ‘Ambush’, you remember them independently.”

Shant TV did not comment on the anniversary of the death of the actors who brought great success to the series. Hripsime, a close friend of the two dead boys who called for “Independent”, said that he had applied to a TV station to make a review in memory of the boys, but he was rejected, and the News Department was not aware at all: “Let them tell us, we would make it too.” How should I be, my son, as if he had just died, and my wound is in place, – Gegham’s mother, Anna Khachatryan, answered “Independent”‘s question, “Yesterday we went to the cemetery, you just had to see how man

y flowers was put. The flow of people did not stop. We were leaving and people were still coming. ”

Ms. Anna says that many people called her and asked why Shant TV did not cover the guys so popular with the people. “We were all waiting,” he whispered, “but nothing, not a whisper, I did not know what to say to people.” People said that we had just called Shant. But what? All day long we hear alone how much the TV series was sold to the Russians. But someone would ask, with whom did the Ambush become an Ambush? ”

In March of this year, the Russian “Central Partnership” TV company obtained a license from Shant TV to produce the “Ambush” TV series in Russia.

That TV series was the most popular of the TV series produced on Armenian TV, and the characters of Garik and Gokor brought great success to the TV series.

Ms. Anna said that she had not forgotten any of Gegham’s star friends and that only Arthur, who plays Rafo, was still with them. He did not forget Gegham’s memory and remembered the family of his late friend on every occasion, and on the anniversary of his death he was joined by cameraman Tigran. “There was no one else, no one remembered Geghamis for half a mouth,” s

Сообщение Այսքան տարի անց, առաջին անգամ համացանցում. «Որոգայթի» Գոքորի դժբախտ ելքով ավտովթարի սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում. Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն появились сначала на .


от admin

-->