>

Բաղրամյան պողոտան պետք է թելադրի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օրակարգը․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։




Քոչարյանի զոհերը

«Այս օրերին սպասում էինք Հանրապետության նախագահի շատ հստակ և կարևոր որոշմանը։





Այն որոշումը, որ կայացվեց, կիսատ էր, մենք դեռ հույս ունենք, որ առաջիկա օրերին Հանրապետության նախագահը շատ հստակ դիրքորոշում և կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի Սահմանադրական դատարան։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ»։


Նա հայտնել է նաև, թե ինչու են փակ պահում Բաղրամյան պողոտան՝ կոչ անելով մասնակցել վաղը կայանալիք «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին։



«Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր հավատացել են սրանց։ Դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանակն է։ Ժամանակն է, որ գաք այս հրապարակ և ուղղեք այն սխալը, որ տեղի է ունեցել»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը

Դիտեք նաև՝

Сообщение Իշխան Սաղաթելյանի նոր հայտարարությունը․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->