Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից — ingablog

«Հրապարակ» թերթը գրում է.


«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեեւ Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել` ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։

Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ եւ միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։


Կարծում է, որ ինքն առնվազն պահպանելու է իր մանդատային ստատուս քվոն, եթե ոչ՝ բարելավելու։ Իսկ համաձայնության գալով Փաշինյանի հետ՝ տնտեսական եւ հարկային համաներման տակ կընկնի, իրենց դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն։

Բացի այդ, կարծում է, որ ինչքան էլ հաջողվի «պոկել» «Իմ քայլից»՝ 20, 30, 40 մանդատ, արդեն կարելի է հաջողություն համարել, այս 88-ի դիմաց։ Սակայն նա չի պատրաստվում առաջին քայլն անել՝ Հայրենիքի փրկության շարժումը կազմաքանդելու ճանապարհին, ուստի սպասում է, որ շարժման լիդերներն էլ հասկանան, որ փողոցով չեն կարողանա իրավիճակ փոխել։

Ի դեպ, շարժումը Բաղրամյան փողոց տեղափոխելուց հետո, մեր տեղեկություններով, Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից՝ թիմը մասնակցում է, բայց ինքը չի աջակցում հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին։


Իսկ փետրվարի 20-ին Ազատության հրապարակի մեծ հանրահավաքի ժամանակ իր բերած 5-6 հազար մարդկանցից ոմանք Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ «Ծառուկյան, վարչապետ» վանկարկումներ էին անում, եւ դա շարժման լիդերները ծանր են տարել ու հատուկ քննարկման առարկա դարձրել՝ Ծառուկյանին մեղադրելով նման բան կազմակերպելու մեջ։

Դիտեք նաև

Сообщение Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.