>

Ադրբեջանցիներն Ազատամուտում չափագրումներ չեն կատարում․ համայնքապետ


Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները մտել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ և ինչ-որ չափագրումներ են կատարել։

loading...


Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արթուր Բեգինյանը հերքեց այդ լուրը։





«Նման բան չկա, Ազատամուտ խաղաղապահներ չեն եկել։


Խոսակցություններ են տարածվել, թե ռուսներն եկել են, մյուս կողմից էլ ադրբեջանցիներ են եկել իրենց դրոշն են տեղադրել»։

Սակայն Տավուշի մարզ ռուս խաղաղապահների ավտշարասյուն մտել է, համայնքապետի խոսքով՝ նա չի տեսել, բայց բնակիչներից տեսնողներ եղել են։



Նրա խոսքով՝ ռուս խաղապահների մեքենաների շարասյուն է անցել՝ մոտ 5 մեքենա։

«Տեսել են, մի մասը գնացել են Շամշադին, մի մասը գնացել են Նոյեմբերյան, բայց թե կոնկրետ որ մասը չեմ կարող ասել»,-ասաց համայնքապետը։

Դիտեք նաև՝

Сообщение Ազատամուտի համայնքապետի հայտարարությունը. Ինչ է տեղի ունեցել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin