>

Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։

Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։ Այս մասին գրում է Razm.info կայքը:

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։




Քոչարյանի զոհերը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ





Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։


Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։

Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են։

ՈՐՏԵ՞Ղ Է ՆԿԱՐԱՀԱՆԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Քարտեզի վրա գծել ենք նկարահանման երթուղին։ Տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է։

Ընդհանուր առմամբ մոտ 6,5 կմ են անցնում տեսագրելով։



Ե՞ՐԲ Է ԱՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այն ակնհայտորեն արված է 44-օրյա պատերազմից հետո, քանի որ կադրերում երևում է ռուսական զինուժի տեղակայման վայր՝ Ռուսաստանի դրոշով։ Դատելով եղանակային պայմաններից՝ արևոտ ու չոր եղանակ, ձյան բացակայություն, հավանաբար, համեմատաբար վերջերս է նկարահանված։

ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, թե իբր նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Սակայն տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել։ Բացի այդ հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել։

Դիտեք նաև

Сообщение Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ. Razm.info появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->