>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայտարարվում է, թե մարտի 6-ին ՊՆ դիմաց Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները ցույց են անելու։




Քոչարյանի զոհերը

Նույն օրը մինչեւ կեսօր 3 դեզո է դրվում շրջանառության մեջ. Պառավաքարի բնակչի վարորդական վկայականում իբր GPS համակարգով ծննդյան վայրը տեղորոշելու ու նշելու մասին, Սյունիքում ադրբեջանցիների «հողազավթման» մասին, Տավուշում ռուս զինվորականների կողմից իբր սահմանազատում ու 7 գյուղ հանձնելու մասին։

Սպասումները չեն արդարանում. ՊՆ-ի դեմ հավաքվում է գերազանցապես Բաղրամյան պողոտայի զանգվածը։ Իսկ Բաղրամյան պողոտայում հուսահատ դիմում են նախագահին, որ նա իրենց հետ հանդիպի ու «թուղթն» ուղարկի ՍԴ։





Մարտի 8-ը այն ժամկետն է, երբ անգամ Օնիկ Գասպարյանի իրավաբանական ծառայությունն է հայտարարել, որ այդ օրից հետո նա ԳՇ պետ չէ։
Շտապում են. Դրա նախօրեին նույն և այլ դեզոներ են դնում շրջանառության մեջ. այս անգամ Հրանտ Բագրատյանն է խոսում Ազատամուտում ռուս զինվորականների «սահմանազատման» մասին։

ՊՆ հերքում է ու պարզաբանում, որ ռուս զինվորականների Տավուշում գտնվելը այլ առաքելություն ունի։


Շրջանառության մեջ է դրվում մեկամսյա ադրբեջանական տեսանյութ, թե իբր թուրքերը Սյունիքում ազատ տեղաշարժվում են ավտոմեքենայով։ Պարզվում է, նկարահանումներն արվել են մեկ ամիս առաջ, երբ հայ-ռուս-ադրբեջանակսն աշխատանքային խմբերը պետք է հանդիպեին։ Ադրբեջանցիները տեսանյութը ջնջում են։

Բառացիորեն կես ժամ առաջ շրջանառվում է լուր, թե Տավուշի Բերդի տարածաշրջանում տագնապ է, թշնամու զորքի կուտակումներ կան։ Դեռեւս չի հերքվել, թեպետ ձեռագիրը մատնում է, որ ամենայն հավանականությամբ հերթական ինֆոտեռորն է…

Հայտարարվում է, թե Արցախից 124 զինվորական միացել է ԳՇ պետի հայտարարությանը…
Վաղը’ մարտի 8-ին ավարտվում է Օնիկ Գասպարյանի ժամկետը: Այն ժամկետը, որն Օնիկ Գասպարյանն է ասել…
Շտապում են։ Վաղը մարդ հավաքելու վերջին շանսն է։



Իսկ եթե ու ներսում հաշվարկել են, որ թշնամին էլ դրսից կօգնի’ Տավուշում? ….. Կրկին «միմյանց հետ կապի մեջ են»? Իսկ ահա այնտեղ ոչ միայն հայկական բանակն է, այլ նաեւ ռուսական ռազմաբազայի զինվորականները….

Համընկնումներ? Չեմ կարծում’ կպատասխաներ Դ. Կիսելյովը…

Օնիկ ջան, այս ամբողջը նաեւ քո որոշման հետեւանքն է, որի հետեւանքների մեջ ապրում է նաեւ իմ և քո Տավուշի, Սյունիքը…
Մնացածն ինքդ որոշի, թե որքան օգտակար էր արվածը….

Դիտեք նաև՝

Сообщение Համընկնումներ? Չեմ կարծում’ կպատասխաներ Դ. Կիսելյովը… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->