>

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Այսօր Կանանց միջազգային տոնն է: Հատկապես մեր երկրի համար ծանրագույն այս ժամանակահատվածում է՛լ ավելի անգնահատելի է դառնում այն առաքելությունը, որն ունի հայ կինը: Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր պետականության կերտման, ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհին:




Քոչարյանի զոհերը

Վստահ եմ, որ բոլոր ժամանակների դժվարություններն ու փորձությունները պատվով հաղթահարած հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու:
Առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց: Գիտեմ, որ կորստի ցավն անասելի մեծ է, բայց դուք պարտավոր եք ուժեղ լինել հանուն ձեր որդիների հիշատակի և նրանց սերունդների ապագայի:




Դուք եղել ու շարունակելու եք լինել հայ ընտանիքի հիմնասյունը և այսօր էլ ունեք նույն առաքելությունը՝ շենացնել ու վառ պահել հայի օջախը, մեր կորցրած հաղթանակը հետ բերող սերունդներ ժառանգել հայրենիքին:
Այսօր ես ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մեկ բարեմաղթանք հղել՝ թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
Գրում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում


Dear women, mothers and sisters,
Today is International Women’s Day. Especially in this difficult period for our country, the mission of the Armenian woman becomes even more invaluable. Throughout the centuries-old history of the Armenian people, your role in the construction of our statehood, the survival of the nation, our achievements and victories has always been great. I am sure that the Armenian woman who overcame the difficulties and trials of all times with honor will not bow down to the pain of loss, will not back down and will not give up.


I express my special homage to the mothers and wives of all our heroes who died for the sake of the homeland. I know the pain of loss is unspeakably great, but you must be strong for the memory of your sons, for the future of their generations. You have been and will continue to be the cornerstone of the Armenian family, and today you have the same mission: to build and keep alive the Armenian home, to inherit the generations that brought back our lost victory to the homeland.

Today I want to send a wish to all Armenian mothers and sisters in the world, may all the following springs be peaceful.
God bless us all…
Gagik Tsarukyan writes on his Facebook page

Сообщение Ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մեկ բարեմաղթանք հղել՝ թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն. Գագիկ Ծառուկյան появились сначала на .


от admin

-->