>

Շաբաթ օրվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հրավեր են ստացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից եւ հաջորդ օրը՝ կիրակի, հանդիպելու են նրա հետ,




Քոչարյանի զոհերը

քննարկելու են Զինված ուժերի հրամանատարական կազմի եւ մասնավորապես՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերը։





Ավելի ուշ ՀՀ նախագահի կայքում զետեղվեց հաղորդագրություն․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ»:


Հետաքրքիր է, որ ՀՓՇ մեծ կազմից Արմեն Սարգսյանը հանդիպել է միայն ՀՀԿ-ն ներկայացնող Վահրամ Բաղդասարյանի հետ։ Մեր տեղեկություններով, հանգստյան օրերին երկու հանդիպում է եղել՝ երկուսն էլ Վահրամ Բաղդասարյանի հետ։

Եւ այդ հանդիպումների ժամանակ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ Բաղդասարյանը համոզել է, որ հարկավոր է անպայման դիմել Սահմանադրական դատարան՝ Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդագրի կապակցությամբ, սակայն Արմեն Սարգսյանը հստակ ոչինչ չի ասել։



Միայն ասել է, որ դեռ ժամանակ ունի՝ հաշվի առնելով, որ երկուշաբթին՝ մարտի 8-ը հանգստյան օր է, ինքը մինչեւ մարտի 9-ը ժամանակ ունի։

Պարզ չէ, սակայն թե այդ ժամանակն ինչին է ծառայելու, ում խորհրդին կամ հրահանգին է սպասում եւ ինչու չի կարողանում Ա․Սարգսյանը կողմնորոշվել, թե ինչ անի։

Сообщение Ինչ է ասել նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վահրամ Բաղդասարյանին ․ Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->