>

Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաեւ նա է, որ պահպանի Սահմանադրությունը եւ դիմի ՍԴ:

loading...




Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»:





Նա հավելեց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը.


«Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է: Նկատի ունենալով «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է՝ իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը եւ մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ:

Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա եւ նշանակեն արտահերթ ընտրություններ, ում է սպասում: Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն:



Իսկ եթե ինըք մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն, իր ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ինչ անի, թող հեռանա»,-ասաց Սաղաթելյանը:

Դիտեք նաև՝

Сообщение Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը․ Ինչ են պատրաստվում անել վաղը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin