>

Ռուսաստանը կարևոր է համարում չծանրաբեռնել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու խնդիրը,








Քոչարյանի զոհերը

հարկավոր է մշակել Իրանի և ԱՄՆ-ի՝ գործարքին վերադառնալու քայլերի համաժամանակյա սխեմա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ԳՀՀԾ վերադառնալու որոշումը։ Ճիշտ է, այն դեռ իրագործված չէ, քանի որ ԱՄՆ-ում, ինչպես ես եմ հասկանում, գործընթացներ են ընթանում՝ հասկանալու, թե ինչպես դա անել»,- ասել է Լավրովը՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:



«Մենք համոզված ենք, որ այժմ պետք չէ ծանրաբեռնել ԳՀՀԾ-ի վերականգնման խնդիրը՝ թեկուզ շատ կարևոր նկատառումներով և մտահոգություններով։

Այդ խնդիրը լուծելու համար մենք միանգամայն հնարավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի համար համաժամանակյա քայլեր մշակելը»,- ընդգծել է նախարարը։

Сообщение Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->