>

Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:





«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:





Նա նաև նշեց, որ բանակը միասնական է և երբևէ չի նահանջելու, այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի խնդիրը չէ:

«Վստահաբար բանակը չի նահանջելու, քանի որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չի, և ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց, որտեղ նահանջ չի լինելու»,- ասաց նա:

«Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ:


«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»,- ասաց նա:



Վազգեն Մանուկյանը նաև անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին, որը ուղարկվել է դատարան:

«Շուտով կլինի դատը և կիմանանք՝ ինչ է լինելու: Ես երբեք իմ ասածներն ու կոչերը չեմ մեկնաբանում, դա իրավաբանների գործն է: Այս ամենը բնական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնել»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, քաղաքացիները և ընդդիմությունը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Сообщение Տեղի կունենա վճռական հանգուցալուծում․․․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->