>

Ազգային Ժողովի բոլոր մուտքերը շարունակում են փակ մնալ։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում։ Հատուկ ջոկատայիններ, դիմակավորված և մահակներով ոստիկաններ։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






Իրավապահների գործողությունները համակարգում է ՀՀ փոխոստիկանապետը։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս պահին խորհրդարանի շենքում են գտնվում Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ, ինչպես նաև շենքում են պատգամավորների օգնականներ, փորձագետներ, Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ:


Մեր աղբյուրների փոխանցմամբ մոտ հարյուր մարդ կա ներսում, ովքեր չեն կարողանում դուրս գալ և տուն գնալ։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:



«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում:

Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առավոտյան խորհրդարան որեւէ պատգամավոր չի մտնելու։

Сообщение Որքան մարդ է մնացել ԱԺ-ում․ Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->