>

«Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։ Ողջ գիշեր քաղաքացիները կմնան այստեղ։ Վաղը՝ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի։





Քոչարյանի զոհերը

Վաղը՝ 16։00-ին, տեղի կունենա մեծ հանրահավաք»,-այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին գալ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներ, քանի որ յուրաքանչյուրի ներկայությունը խիստ անհրաժեշտ է։





«Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները պետք է պահել։ Վաղվա համար ևս ունենք ծրագրեր։ Եկե՛ք կանգնեք բանակի կողքին, Հայաստանի կողքին, Արցախի կողքին, Սահմանադրության կողքին։


Նիկոլն ու իր քաղաքական թիմը խորհրդարան կմտնեն միայն մի դեպքում՝ եթե Նիկոլը կարդա իր հրաժարականի տեքստը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։



Դիտեք նաև՝

Сообщение Իշխան Սաղաթելյանը ժամանակացույց հրապարակեց․ Ինչ է սպասվում առավոտյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->