>

Ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումի՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ներկայացված հրամանագրի նախագիծն առերևույթ

հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները: «Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի




Քոչարյանի զոհերը

սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով: Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը: Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե





սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում: Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝

ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով: Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասված է նախագահի պատասխանում:


response to the application of the President of the Chamber of Advocates Ara Zohrabyan, the RA President’s Office reminded that in connection with the Prime Minister’s proposal to dismiss the Chief of the General Staff of the RA Armed Forces Colonel-General Onik Gasparyan



, RA President Armen Sargsyan his objections. “After receiving the justifications for the Prime Minister not to accept the President’s objections, the President stated that he would not sign the draft decree. In accordance with Article 169 of the Constitution, he will apply to the Constitutional Court to determine the constitutionality of the Law on Military Status.” The President of the Republic hopes th

at the relevant decision of the Constitutional Court will bring legal certainty and will contribute to the resolution of the crisis. At present, the issue of releasing Colonel-General Onik Gasparyan is within the discretion of the Prime Minister in terms of legal procedures, constitutional responsibility and political consequences. Ensuring the security and stability of the country and solving the problems of the a

rmy is a priority for the President of the Republic. The President reiterates his call on all to take all possible measures to achieve a speedy resolution of the situation, reaffirms his readiness to use the institution of the President as a platform for negotiations to find a comprehensive solution to all existing problems. “The President of the Republic continues to use all his efforts to ensure the security and stability of the country within the limits of his powers,” the President’s response reads.

Сообщение Օնիկ Գասպարյանի հարցով նախագահը հրատապ հայտարարություն է արել появились сначала на .


от admin

-->