>

«Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է և պետք է պատկանի ժողովրդին։ Ոչ այս կամ այն խմբին կամ բանդային, ոչ այս կամ այն կուսակցությանը՝ այլ հենց ժողովրդին։ Իշխանության գալու, այն փոխելու, կամ այն պահելու միակ լեգիտիմ ճանապարհը դա բացառապես ընտրություններն են։ Բոլոր այլ ճանապարհները բացարձակ անօրինական են և չեն կարող դիտվել լեգիտիմ։





Ընտրություններից այսօր փախչում ու խուսափում են միայն նրանք, ովքեր հրաշալի գիտեն, որ չեն կարողանալու ոչ ձայն հավաքել, ոչ մարդկանց վստահությունը շահել, ովքեր սովոր են եղել միշտ ու բոլոր հարցերը լուծել զոռբայությամբ…


Կարծում եմ՝ այս անորոշ ու անելանելի վիճակն արդեն բոլորին է հոգնեցրել։ Մեզ հիմա պետք է հստակ ծրագիր, նպատակ և ուղի։ Մեզ պետք է դադարեցնել գզվռտոցն ու սկսել աշխատել՝ ամեն մեկս մեր ոլորտում։ Մեզ պետք է դասեր քաղել մեր սխալներից ու երկիր կառուցել։



Մեզ պետք է ժողովրդի կողմից օրինական կարգով ընտված իշխանություն։ Ես անձամբ այն պատրաստ եմ ընդունել, եթե անգամ չլինի իմ ընտրածն ու պատկերացրածը, բայց լինի իմ ժողովրդի ընտրությունը…
Բայց ես էլ երբեք թույլ չեմ տա ինձնից խլել ընտրելու իրավունքը, ես թույլ չեմ տա զոռբայություն, ես էլ երբեք չեմ լինի կույր ու անտարբեր»:

Դիտք Նաև

Сообщение «Ովքեր են այսօր փախչում ընտրություններից». Վահե Տեր-Մինասյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->