>

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի 7-ին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։


«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների եւ շատ «քաղաքավարի» ասել՝ ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ․ հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլուի կայարանի խնդիր։ Բայց Ադրբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա»,- գրել էր Բագրատյանը՝ նշելով որ այդ պահին ադրբեջանցիները դարձյալ GPS-ով Տավուշում մեր սահմանն են որոշում։

loading...


Այս աղմուկին հետեւեցին տարատեսակ մտահոգիչ լուրեր, որոնք հաստատում էին Բագրատյանի այս տեղեկությունը, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին մոտ ծանր զինտեխնիկա է կուտակել, մեր կողմից էլ կուտակումներ կան։ Լուրերին անմիջապես արձագանքեցին նաեւ իշխանությունները՝ ԱԱԾ-ն, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Չոբանյանը, որ, չլինելով ՔՊ անդամ ու քայլած չլինելով Փաշինյանի հետ, իմքայլականներից ավելի «կաթոլիկ» է պահում իրեն եւ շտապեց հերքել Բագրատյանի տեղեկությունը՝ տգեղ որակումներ օգտագործելով ՀՀ նախկին վարչապետի հասցեին եւ քողարկելով, թե իրականում ինչ է կատարվում Տավուշում։ Նա, մասնավորապես, գրել էր․





«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ եւ անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։ Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի եւ սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։ Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ եւ Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»։
Հետաքրքիր է, թե նա ում նկատի ուներ՝ «հանցագործ եւ անբարոյական մարդիկ» ասելով, կարո՞ղ է իր գնահատականը փաստերով ապացուցել, օրինակ՝ կարո՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ ցույց տալ, որ իր ակնարկած ինչ-որ «հանցագործներ» այսինչ հանցանքն են թույլ տվել, թե՞ սա այս իշխանությունների հերթական անապացույց ու անպատասխանատու հայտարարությունն է՝ ոչնչով չհիմնավորված։


Ինչեւէ, փաստն այն է, որ բոլոր իշխանությունների օրոք հարմարավետ տեղավորված Հայկ Չոբանյանի հոխորտանքն անգամ չմեղմեց իրավիճակը։ Դրան հետեւեցին նաեւ լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուս սահմանապահները, որոնց խաղաղապահ էին ներկայացրել, առեւտուր անում Իջեւանի շուկայում։ Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեին ռուս խաղաղապահները Տավուշում՝ Արցախի սահմաններից դուրս։

Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում նախ ասաց․ ի՞նչ կապ ունի՝ դրանք խաղաղապա՞հ են եղել, թե՞ սահմանապահ՝ Տավուշի մարզը Հայաստանի տարածք է, եւ այնտեղ մեր սահմանը պահում է հայկական բանակը, ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները։ «Ո՞ր օրենքով է ռուսն էնտեղ, ռուսն էնտեղ ի՞նչ գործ ունի, ուրեմն պրոբլեմ կա ադրբեջանցիների հետ, որ գնացել են, չէ՞։ Կամ՝ էդ ի՞նչ հարց է՝ ռուսը սահմանապա՞հ է, թե՞ խաղաղապահ, դա ի՞նչ է փոխում»,- ասաց պարոն Բագրատյանը։ «Էնտեղ հո պատերազմ չի՞ եղել մեր ու ադրբեջանցիների միջեւ, մեր սահմանը կար, մենք մի քանի գյուղ վերցրել էինք ժամանակին, իրենք էլ մեզնից վերցրել էին մի մեծ գյուղ՝ Արծվաշենը։ Այսինքն՝ էդտեղ նորից Ադրբեջանը, մեր ունեցած տեղեկությամբ, պահանջում է սահմանների փոփոխություն, այսինքն՝ վերադառնալ հին, սովետական սահմաններին։ Մերոնք էլ չեն ասում, որ հին, սովետական սահմաններին վերադառնալն անհնարին է, եւ այդ սահմանը սխալ է, ընդամենը գիծ էր, որի մի կողմում Հայաստանն էր, մյուս կողմում՝ Ադրբեջանը, հիմա այդ գիծը չկա»,- ասաց Բագրատյանը։



Նա ասաց, որ իր բարձրացրած աղմուկից հետո, ինչը ճիշտ էր, քանզի այդ ինֆորմացիան նրան հենց Ազատամուտի բնակիչներն են հայտնել, Ազատամուտի համայնքապետը մտել է գյուղացիների տներն ու պարտադրել՝ հանկարծ չասեք, թե ինչ եք տեսել։ Ամեն ինչ արել է, որ թեման պարտակեն, գնա։

Մեզ էլ ասացին, որ այդ օրը հայկական կողմը տանկեր է տարել մոտեցրել հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես այդ մասին մեզ պատմեցին ականատեսները, թե ինչպես են Դիլիջան-Իջեւան մայրուղով տանկեր շարժվում դեպի սահմանի կողմը։ Այդ մասին տեղյակ էր նաեւ Հրանտ Բագրատյանը։

«Դա էլ գիտենք։ Այսինքն՝ էս աղմուկը որ բարձրացրել ենք, սրանք ստոպ են տվել գործարքը։ Ի դեպ, երբ Կապանում էլ աղմուկ բարձրացրին, դարձյալ ստոպ տվեցին։ Ես հիմա համոզված եմ, որ մի երրորդ թուղթ էլ կա ստորագրված՝ Տավուշի մասով, ու կասկածում եմ, որ չորրորդն էլ կա, որը վերաբերելու է Արարատի մարզին»,-հայտարարեց Բագրատյանը։

Сообщение Համոզված եմ, որ մի երրորդ թուղթ կա ստորագրած՝ Տավուշի մասով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin