>

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։

-Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։

-Վատ։ Նա նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի։




-Այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, ի՞նչ եք կարծում։


-Իհարկե՝ նույն պլանով են գործում։





-Ըստ պլանի՞ են գործում։

-Այո, ըստ պլանի։

-Այսինքն՝ բանակի կազմաքանդո՞ւմ։

-Ոչ միայն բանակի, այլև պետության։


-ԶՈւ ղեկավարությունը, հրամանատարական կազմը դա գիտակցո՞ւմ է։

-Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է։

-Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, բախումներ կլինե՞ն։

-Կանխատեսում եմ պետության կործանում։



-Անդառնալի՞ գործընթաց է դա։

-Նու, եթե էդպես դնում են՝ դա է լինելու, որովհետև այն, ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց նպատակը վերջնական Զինված Ուժերի և պետության քայքայումն է։

-Եթե նախագահը ստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը, ստացվում է, որ նա դառնում է հանցակի՞ց։

-Նախագահի ինստիտուտը ձևական ինստիտուտ է, դա որևից դերակատարում չի խաղում։

-Գործուն քայլեր ակնկալո՞ւմ եք Օնիկ Գասպարյանից կամ ԶՈՒ ղեկավարությունից։

-Չեմ կարող Օնիկի փոխարեն խոսել։

դիտեք նաև

Сообщение Մովսես Հակոբյանը հայտարարությամբ հանդես եկավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->