>

Շուրջ երեք տարի շարունակ քաղաքական ընդդիմախոսներին պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու սպառնալիքներ հնչեցնող անձը հիմա էլ հայտարարում է, թե վերջ է տալիս թավիշին։ Վարչապետի աթոռին թառած անձի սպառնալիքներից ոչ ոք ոչ նախկինում էր վախենում, ոչ էլ առավել ևս հիմա։ Եկենք փաստենք, որ Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը։ Ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը:

Բայց ամենազարմանալին այն է, որ նա չի ընդունում իր մեղքը։ Ավելին՝ իշխանության հրաժարականը պահանջողների հետ հաշվեհարդար է տեսնում։ Կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:
Այնքան են չափերն անցել, որ սին ու դատարկ լուրեր տարածելով, փորձում են սեպ խրել «Հայրենիքի փրկության շարժման» անդամների միջև։ Զավեշտի է հասնում այն, որ սրանք խորապես մտահոգված են հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դերից և օր ու գիշեր փորձում են ստահոդ լուրեր տարածել։




Քոչարյանի զոհերը

Այո, ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում, որ իշխանությունը հրաժարական տա, քանի որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Երկրում տնտեսական, սոցիալական վիճակը օր-օրի վատանում է: Գագիկ Ծառուկյանն ինչպես միշտ պետականաշինության գործում իր անուրանալի լուման է թողել բոլոր ժամանակներում:





Անգամ հիմա, երբ նրա նկատմամբ բացահայտ ռեպրեսիաների արդյունքում նման քաղաքական ճնշումներ են, նա շարունակում է լինել այն անձը ում շուրջ կոնսոլիդացիան է երկիրը դուրս բերելու քաոսից: Որքան էլ փորձեք այս օրերին ձեր առանց այն էլ կեղտոտ ագիտացիայով բոլոր կարմիր գծերը անդառնալիորեն հատել, միևնույնն է, «Բարգավաճ Հայաստանը» նայում և գնում է առաջ՝ ռեսուրսն ու էներգիան ներդնելով բարգավաճ երկիր կառուցելու մեջ: Այնպես որ, խնայեք բյուջեի փողերը, հակաքարոզչությունը ԲՀԿ-ի դեմ չի աշխատելու։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ




The person who has been threatening to put political opponents on the walls and pave the asphalt for almost three years is now announcing that he is putting an end to velvet. None of the threats made by the person sitting on the Prime Minister’s chair was feared before, not even now. Let us prove that Nikol has no power in Armenia, his actions have lost their legitimacy in the political and legal sense. Nikol Pashinyan will remain solely responsible for the failed state war, territorial losses, more than 5,000 victims of his adventure, and the overthrow of state and constitutional order.

But the most surprising thing is that he does not admit his guilt. Moreover, he sees revenge against those who demand the resignation of the government. The Capitulator continues to increase the number of his enemies. He tramples on the dignity of everyone, passes on everyone, because he does not realize that the more people come out against him, the harder and crueler his degree of legal responsibility will be.
They have gone so far that by spreading false and empty news, they are trying to drive a wedge among the members of the “Homeland Salvation Movement”. It is ironic that they are deeply concerned especially about the role of PAP leader Gagik Tsarukyan են they try to spread false news day and night.

Yes, in the current situation Gagik Tsarukyan considers it necessary for the government to resign, because it is impossible to continue like this! The economic and social situation in the country is deteriorating day by day. Gagik Tsarukyan, as always, has left his undeniable role in state building at all times. Even now, when there is such political pressure on him as a result of open repression, he continues to be the person around whom consolidation will bring the country out of chaos. No matter how much you try to cross all the red lines irreversibly with your already dirty agitation these days, Prosperous Armenia is looking forward, investing resources and energy in building a prosperous country. So, save the budget money, the anti-propaganda will not work against the PAP.
GREEN PRESS

Сообщение Հակաքարոզչությունը ԲՀԿ-ի դեմ չի աշխատելու появились сначала на .


от admin

-->