>

Բազուկի օգտակար հատկությունների մասին որպես բանջարաեղեն շատերը գիտեն, սակայն թե ինչպիսի բուժական առանձնահատկություններով է օժտված այս վառ գույնի բանջարեղենը, քչերին է հայտնի:


Ահա ձեզ ենք ներկայացնում բազուկի բուժական նպատակով կիրառման մի քանի միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ և օգտակարությամբ գրավել են առողջապահների ուշադրությունը:








Քոչարյանի զոհերը

Բազուկի հյութը քլորի աղբյուր է: Քլորն անհրաժեշտ է լյարդի նորմալ գործունեության համար, ինչպես նաև լեղապարկի, փայծաղի խցանումների ժամանակ: Դեռևս միջնադարյան բժշիկներին հայտնի էր, որ բազուկը հանում է լյարդի ու փայծաղի խցանումները:


Մրսածության, անգինայի, ատամնացավի դեպքում անհրաժեշտ է ողողումներ անել բազուկի հյութով կամ կարելի է ծամել եփած բազուկի կտորներ:
Սրտի արատների ժամանակ բուսաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել բազուկ:



Ականջաբորբի դեպքում խորհուրդ է տրվում բազուկի տաքացրած հյութը . այն 2-3 կաթիլ պետք է կաթեցնել ականջի մեջ և ցավերը կդադարեմ:
Ուռուցքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում խմել 600 գրամ կարմիր բազուկի հյութ կամ ուտել 1կգ խաշած, քերած բազուկ: Որպես կանոն, ինքնազգացողության լավացում նկատվում է 2-4 շաբաթ անց:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի: Երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ, ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:


от admin

-->