>

Ժամանակի ընթացքում շատերն են ցավ զգում հոդերում։ Հոդերը կարող են բորբոքվել, ինչի արդյունքում ուժեղ ցավի զգացում է առաջանում։


Budetedzorovy.ru-ն գրում է, որ արթրիտի դեպքում բորբոքում է առաջանում. այս դեպքում մարդիկ ցավ և շարժվելու դժվարություններ են ունենում։ Խնդրի դեմ հարկավոր է պայքարել բժշկի կողմից նշանակված միջոցներով։ Որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք օգտագործել նաև այս բնական բաղադրիչների համադրությամբ պատրաստվող միջոցը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել մարմնի այն հատվածներում, որտեղ առկա է ցավի զգացում։








Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ


1 բուռ կտավատի սերմ
120-180 մլ ջուր
1 մաքրած սոխ
1 մաքրած կարտոֆիլ։
Պատրաստման եղանակը։ Կտավատի սերմերը տաք ջրում թողեք մոտավորապես 10 րոպե։ Այդ ընթացքում լվացեք և մաքրեք կարտոֆիլն ու սոխը։ Թափեք ավելորդ ջուրը, ավելացրեք սոխն ու կարտոֆիլը, հարեք բլենդերում։

Օգտագործման եղանակը։ Եթե ցավ եք զգում ոտքերի կամ ձեռքերի հատվածում, խառնուրդը լցրեք գուլպայի կամ ձեռնոցի մեջ, հագեք։ Եթե ցավ եք զգում մարմնի մյուս հատվածներում՝ ազդրեր, ողնաշար, ծունկ, խառնուրդը լցրեք թանզիֆի մեջ, դրեք ցավող հատվածին։ Այն պետք է մնա ամբողջ գիշեր։ Առավոտյան լվացեք ջրով և օճառով։



Ուշադրություն։ Եթե սոխը գրգռում է մաշկը կամ կարմրություն առաջացնում, կարող եք նախապես մաշկին ձիթապտղի յուղ քսել։

Օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բուժող բժշկի հետ։


от admin

-->