>

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին առ այն, որ վարչապետի իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտել է որոշ քննիչների աշխատանքին: Նույնիսկ փաստաբաններից մեկը այդ կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին հանցագործության վերաբերյալ: Աննա Վարդապետյանի կողմից իրավապահ մարմինների, դատարանների աշխատանքին միջամտելու հետ կապված ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը։

Դատավորից հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում՝ արդյոք նմանատիպ գործառույթով չի զբաղվել նաև Աննա Վարդապետյանը ԲԴԽ-ում «իշխանության սրտի անդամին փոխանցելով իր գործատուի» հանձնարարականները:




Քոչարյանի զոհերը

Կարինե Պետրոսյանը նշեց, որ մամուլում հրապարակվածի վերաբերյալ դեռևս կարծիք չունի անհրաժեշտ համարելով պահպանել անմեղության կանխավարկածը: «Սակայն, ընթացող գործընթացները անկողմնակալ դիտորդի մոտ մտավախության են առաջացնում խորհրդարանական իշխող ուժի կողմից դատական իշխանության նկատմամբ հնարավոր ճնշման կամ հնարավոր միջամտության առկայության կապակցությամբ: Տեսեք, բավական էր իմ կողմից մեկ հայտարարություն մամուլում, որ վիճարկելու եմ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում, դարձա հետապնդման սուբյեկտ քրեական գործով և կարգապահական վարույթի շրջանակներում:





Այսինքն, Գագիկ Ջհանգիրյանը այնքան է պետք ԲԴԽ-ում իշխող քաղաքական մեծամասնությանը, որ վերջինս պատրաստ է օգտագործել իր լծակները դատավորի նկատմամբ հետապնդում իրականացնելու համար: Ձեր հարցի կապակցությամբ կարող եմ կրկնել, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է օրենքի խախտմամբ, և վերջինիս հաճախակի հանդիպումները կառավարության ներկայացուցչի հետ առնվազն չեն նպաստում դատական իշխանության անկախությունը: Իսկ հանդիպումների բովանդակությունը և հետևանքներն առնվազն պետք է հետաքրքրեր ԲԴԽ անդամներին՝ որպես դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի ներկայացուցիչների:

Կարող եմ արձանագրել, որ ես և իմ գործընկերները այսօր աշխատում ենք իշխող քաղաքական ուժի հանրային ճնշման պայմաններում: Ազգային ժողովը, ի դեմս իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների, վերջին օրերին փորձում էր հրապարակային մեղմ ասած ՙքննադատության ենթարկել՚ ինձ միայն այն բանի համար, որ ես, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, դատական կարգով վիճարկել եմ ԲԴԽ-ում նրանց թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի լեգիտիմությունը:


Իսկ երբ կառավարության լիազոր ներկայացուցիչը, որը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի, հրապարակային հայտարարություն է կատարում կոնկրետ գործով վարչական դատարանի իրավասության վերաբերյալ,

չի կարող գնահատվել այլ կերպ, քան հրապարակային ճնշում՝ հետևյալ ենթատեքստով՝ հարգելի դատավոր, մեր կարծիքը սա է, այլ դիրքորոշման դեպքում հիշեք, որ կարծիքը հայտնել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող լիազոր մարմինը:



Նույն լիազոր մարմինը կարգապահական վարույթ էր հարուցել իմ նկատմամբ երևի թե ցանկություն ունենալով կանխել իմ գործողությունները Գագիկ Ջհանգիրյանի լեգիտիմության վիճարկման մասով, սակայն հաշվի չէր առել մեկ կարևոր հանգամանք.

դատական իշխանությունը կրողը, արդարադատություն իրականացնողը պատրաստ է այդ փորձություններին»:

Դիտեք նաև

Сообщение Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->