>

Ֆեյսբուքյան օգտատեր Նվարդ Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր «կամուֆլյաժ» պարտությունը շա՜տ հեռվից է գալիս…

loading...


…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ զինվորական համազգեստը դարձրինք «գոմի շոր»։


-Քո տղեն հին-մին վայեննի շոր չունի՞, ինձ տաս գոմը գնալիս հագնեմ, իմ շորերն ափսոս է։





-Ունի, խի չունի, բայց մեր հարսը ղիմիշ չի անում տա, ասում ա սա գոմի շոր չի, թե ասես շորը շոր ա էլի, ի՞նչ կապ ունի որտեղ են հագնում։

-Դու էլ ասել մի, որ գոմում եմ հագնելու, ասա բանվորական ա ուզում, որ դռներին գործ անելիս հագնի։

-Ավելի լավ ա մի քիչ ոտդ կախ գցես, էս հարսը Ըրևան (Երևան) գնա, ես քեզ կտամ, որտեղ կուզես կհագնես…


…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ բարձրաստիճան սպայի կինը իրենց տան հատակը մաքրեց ամուսնու զինվորական համազգեստի «մայկայով», որովհետև փափուկ էր ու լավ էր մաքրում, շալվարն էլ գցեց դռան առաջ, որ տուն մտնելիս ոտքերը մաքրեն…մի քանի անգամ տեսել եմ, դիտողություն եմ արել, մեկն ընդունել է, մյուսն ասել՝ դե շոր ա էլի, ծանր մի տար…

…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ զինվորի համազգեստը ծնողն առավ, երբ ծախողն առիթից օգտվեց ու իր հոր գինն էլ հետն առավ…
…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ հագուստով ու աստղաքանակով սկսեցին հարգել զինվորականին, ոչ թե կատարած աշխատանքով, ոչ թե պահած սահմանով, այլ «վերնախավին» տված պատվով՝ ինչքան չաղ ու յուղալի, այնքան շրջապատով պաշտելի…

Դիտեք նաև՝



…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ զինվորականի երեխան(կամ կինը, կամ ծնողները) հիվանդ էին, բայց նա չէր կարող հիվանդանոց այցելության գնալ, աշխատանքն էր այդպիսին, «շեֆերը» չէին թույլատրում, բայց Աստված չանի իրենց երեխայի(կամ հարազատի) «մազը ծռվի».
ողջ համակարգը կանգնում էր ոտքի, դե բան չասի, ասում են երեխան թանկ «բան ա», գուցե, չգիտեմ…

…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ սահման պահող զինվորականը այնքան աշխատավարձ չստացավ, որ քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովի իր ընտանիքի համար. աղքատության կնիքը դեմքին դրոշմած պահեց հայրենին, որ որոշ վա՜յ-բարձրաստիճանները կայանան էս տղերքի «ֆոնին» ու կառուցեն հերթական դղյակը. այստեղ տեղին է հիշել հայտնի դրվագը.«Թո լավ ըլնեն, հորս արև, համ էլ թո զգուշ ըլնեն»։…

…մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ…
…անվերջ կարող եմ թվարկել…

…մեր «կամուֆլյաժ» պարտությունը գալիս է հեռվից, շա՜տ հեռվից ու դեռ դժվար էլ հաղթենք, քանի դեռ մեր բանակի մի գնդապետը միլիոնատեր է, մյուսը՝ պարզապես մի համեստ ընտանիքի տեր, ում ընտանիքը բացի սիրուց ու ջերմությունից ուրիշ ոչինչ չունի, մյուսն էլ դղյակ(ներ) ունի, բայց… չէ, էլ ինչ բայց, սեր ու ջերմություն էլ ունի, անտեր փողը համ սիրել է տալիս, համ ջերմացնում է, համ էլ հարգանք ու կշիռ է ձևավորում…

Եկել է արժեքներ փոխելու ժամանակը, եկել է սթափվելու ու լրջանալու ժամանակը, եկել է որակը գնահատելու կամ էլ որակ ստեղծելու ժամանակը, եկել է հաղթանակին պատրաստվելու ժամանակը…

Сообщение Բոլոր հիմա սա էն կարդում․ Համացանցի հայկական տիրույթը ցնցած գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin