>

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցել «զինված ռազբորկան», որի ժամանակ հնչել էին կրակոցներ, ինչից հետո «ռազբորկայի» մասնակիցների ռուսական կեղծ համարանիշներով «յաշիկ»-ն ու Mercedes AMG GL 42-ը հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի վարչական տարածքում: Կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ շոշափվում էին ինչ-որ

խորհրդավոր «Շիշ բռնող»-ի, հեռախոսների «Լոլո»-ի և իբրև բիզնեսմեն Ռուստամի և «Շինարարների Ֆազ»-ի անունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին՝ Երևանում հնչած կրակոցների փաստով: Ոստիկաններն ու





քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և





դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով

զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ են, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն:



SHAMSHYAN.com presents an exclusive video of how an “armed skirmish” took place in Yerevan on January 13 this year, during which shots were fired, followed by a “box” with Russian fake license plates and a Mercedes AMG GL. The 42 were found in the administrative area of ​​the Radisson Blu Hotel complex on Liberty Avenue. The names of some mysterious “Bottle holder”, “Lolo” phones,’s businessman Rustam, “Builders’ Phase” were mentioned in the shooting. As reported earlier by SHAMSHYAN.com, in the investigation department of Erebuni ուբ Nubarashen administrative districts of the Investigation

Department of the Investigation Committee of Armenia of Yerevan, Article 34-104, Part 2, Clause 6 of the RA Criminal Code ) a criminal case was initiated. The mentioned criminal case was initiated on January 13 on the fact of the shooting in Yerevan. According to the operative data, the police and investigators found out that on the same day, a quarrel took place between a group of people i

n the parking lot of the cemetery on Davit Bek Street in Erebuni administrative district, during which shots were heard, as a result of which two Mercedes cars were damaged. In the parking lot of the “Radisson Blu” hotel complex on Free

Сообщение Ինչպես են ավտոմատներով կրակում իրար վրա, Երեւանում տեղի ունեցած ռազբորկայի և կրակոցների կադրերը հրապարակվել են. իսկական կինո. տեսեք, թե ովքեր են հետևում կանգնած (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->