>

Զույգը, որն ապրում է Նյու Յորքում, ձեռքի վրայից անսպասելիորեն գնել էր մի իրական գանձ։ Նրանք հիշում են, որ այդ օրը պարզապես դուրս էին եկել զբոսնելու և ոչ մի գնում չէին պլանավորել։

Այն մարդը, ումից նրանք գնել էին այդ ամանը, պատրաստվում էր գնալ ուրիշ քաղաք, դրա համար էլ որոշել էր վաճառել անպետք իրերը։ Զույգին շատ էր դուր եկել այս ամանը, քանի որ նրա նախշը գրավել էր կնոջը։ Արդյունքում ամանի տերն այն վաճառել էր 3 դոլարով։




Քոչարյանի զոհերը




Ամուսինները ոչ մի լուրջ նշանակություն չէին տալիս իրենց գնած ամանին։ Նրանք պարզապես դրել էին ամանը տանը որպես զարդարանք։ Մի քանի տարի անց նրանք մի նախագիծ էին դիտում, որտեղ պատմում էին կոլեկցիոն իրերի մասին։ Այնտեղ հիշատակվում էր սկահակ, ամանների և գավաթների մասին։


Ամուսինները, նայելով նախագիծը, հիշեցին իրենց ամանի մասին, որը գնել էին տարիներ առաջ։ Նրանք սկսեցին ուսումնասիրել ամանն առանց որևէ հույս ունենալու, որ այն մտնում է այդ կոլեկցիոն իրերի մեջ։ Սակայն ամանի հակառակ կողմում նրանք հայտնաբերեցին մի նշան, որի մասին պատմում էին հեռուստանախագծում։

Ամուսինները տարան ամանը անտիկվար իրերի գնման կետ, որտեղ նրանք պարզապես ապշեցին։ Ամանը պատկանում էր 1000 տարի առաջ գոյություն ունեցող Սուն դինաստիային, որը եղել է Չինաստանում։ Նրանք իսկական հաջողակ են։ Ամենայն հավանականությամբ, ամանը հասել էր տիրոջը որպես ժառանգություն։ Հնությունների խանութում այն գնահատեցին 300 հազար դոլար։ Սակայն ավելի մանրակրկիտ վերլուծություններից հետո այն ներկայացրին ամենահայտնի Սոտբիսի աճուրդում։ Արդյունքում այն գնեցին 2 225 000 դոլարով։


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->