>

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելն անընդունելի է:




Քոչարյանի զոհերը

Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն ևեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում…





Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբևեռ հարթություններում, և նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս:

Այս պարագայում ևս նրա համար կարևոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը…


Հայի այդ տեսակի համար կարևորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը և ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի և տարածվում բոլորի վրա…

Հայի այդ տեսակի պատկերացմամբ՝ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը:



Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները և Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր…»:

Դիտեք նաև

Դիտեք նաև

Сообщение «Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելն անընդունելի է». Սենոր Հասրաթյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->