>

Նիկոլ Փաշինյանը երկրում ստի, կեղծիքի ու մանիպուլիացիաների հերթական չափաբաժինն է բաց թողել՝ փորձելով արտահերթ ընտրություններից հրաժարվելու իր քայլը փաթաթել հասարակության ու քաղաքական ընդդիմախոսների վզին: Օրը մեկին մեղադրելով, օրը մեկին զրպարտելով և ֆեյքերի վայրահաչողներին քսի տալով, Նիկոլն անցկացնում է իր առօրյան։ Միանշանակ նա արտահերթ ընտրություններ անցկանցելու ցանկություն չունի, բայց ընդդիմադիրները «զոհասեղանին» այլ հարց չեն դնում։ Անչափահաս երեխային անգամ պարզ է, որ այստեղ խնդիրը ոչ թե ընտրություններից խուսափելու մեջ է, այլև նրանց անցկացման ձևաչափի. պարտված ու հազարավոր զինվորների արյան պատասխանատվությունը կրող իշխանությունը չի կարող արդար ընտրությունների երաշխավոր լինել և սեփական գոյությունը երկարաձգելու համար չի խորշի ոչնչից… Այսքանից հետո կասեք, թե ո՞վ պետք է խուսափեր արտահերթ ընտրություններից։


Այդուհանդերձ, նախագահի ջանքերն՝ ուղղված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն, անշուշտ, ողջունելի են, սակայն միամտություն է կարծելը, թե վաղը նախատեսված հանդիպումը կարող է ռացիոնալ արդյունքներ արձանագրել, եթե նույնիսկ կայանա։ Միակ բանական կոնսենսուսը, որը կարող է միավորել քաղաքական ուժերին, դա արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնությունն է։ Ամենազազրելին այն է, որ դեռ իշխանությունը շարունակում է մեղադրանքի գնդակն ուղղել այլ ուժերի դաշտ, մեղադրել բոլորին, բացի իրենից։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն ու կեղծիքն է, որով փորձում է մոլորեցնել հանրությանը: Ես զարմանում եմ ու գնալով ավելի ու ավելի եմ զարմանում,որ այս դավաճան իշխանությունը մնում է դեռ կառչած իրենց աթոռներից ու փորձում օրակարգ թելադրել։




Քոչարյանի զոհերը

Հետևապես՝ վաղը կայանալիք հանդիպումից առաջ, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվեց և վերահաստատեց, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։




Իսկ ուղիղ եթերի իմաստն այն է, որ չասեն՝ գնում թաքուն բանակցում են։ «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․ հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,-ասաց Ծառուկյանը։
Բացի դրանից, նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


Nikol Pashinyan missed another round of lies, falsifications and manipulations in the country, trying to wrap his step of refusing the snap elections around the shoulders of the society and political opponents. Blaming one day, slandering one day, rubbing the fake whistleblowers, Nicole spends her daily life. He definitely does not want to hold snap elections, but the opposition does not put another question on the “altar”. It is clear even to a minor that the problem here is not in avoiding the elections, but in the measure of their holding. The government, which is responsible for the blood of the defeated soldiers and thousands of soldiers, cannot be the guarantor of fair elections, it will not shy away from anything in order to prolong its existence …


Nevertheless, the President’s efforts aimed at overcoming the internal political crisis are certainly welcome, but it is naive to think that tomorrow’s meeting can register rational results, even if it takes place. The only rational consensus that can unite the political forces is the agreement on early elections. The most disgusting thing is that the government still continues to direct the ball of accusation at the field of other forces, to blame everyone except itself. This is another lie and falsification of Nikol Pashinyan, by which he tries to mislead the public. I am surprised and I am more and more surprised that this treacherous government is still clinging to their seats and trying to dictate the agenda.

Then, before tomorrow’s meeting, Gagik Tsarukyan, the leader of Prosperous Armenia, the largest parliamentary opposition faction, gave an interview and reaffirmed that his point of view was the same as that stated yesterday by Ishkhan Saghatelyan, a member of the Homeland Salvation Movement. According to the agenda, in the sitting hall of the National Assembly, live, because they have nothing to hide from the public.
And the meaning of the live broadcast is not to say that they are secretly negotiating. “The president sent us the invitation, but in that invitation there is no program explanation of what we should talk about. ․ “I do not consider it necessary to discuss and speak just like that,” said Tsarukyan.

Сообщение Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց․ Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա появились сначала на .


от admin

-->