>

ԻՐԵՆՑ «ՓՐԿԻՉՆԵՐ» ԱՆՎԱՆՈՂ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԹՓՐՏՈՑԸ

Փողոցներում սոված և գազազած շների նման ոռնացող դաշնակներ, դուք ձեր վարքով, մանավանդ փողոցայինի ձեր կեղտոտ բառապաշարով, ազգադավ, անհայրենիք ձեր պահվածքով ավելի խորթացաք ժողովրդին, ավելի հեռացաք նրանից: Չնայած, այդ ե՞րբ եք մոտիկ եղել:
Դուք պետության ու պետականության կազմաքանդման ձեր գործունեությունը համարում եք «հայրենիքի փրկություն»: Ավելի լավ չի՞ գրեք՝ «թալանի փրկություն»: Այդ որտե՞ղ էիք դուք, այն ո՞ր մկան ծակում էիք թաքնվել, երբ հայրենիքն ուներ այդ փրկության կարիքը:




Քոչարյանի զոհերը

Դուք տեղյակ էիք, անշուշտ, թե ղարաբաղյան դավաճան կլանն ի՜նչ անօրեն միջամտությամբ էր դավադրություններ սերմանում բանակի վերնախավում՝ ջահել, նվիրյալ, անձնազոհ զինվորներին մատաղացու գառների վերածելով: (խոնարհումս անմեղ զոհվածների հիշատակին): Այդ դավադրության, այդ դավաճանության գլխին կանգնած էր ձեր պաշտելի, անհայրենիք ռոբիկ քոչարյանը, որն իր տխրահռչակ տիրապետության տարիներին ձեզ համար լայն ճանապարհ էր բացել՝ իր հետ ու իր թողտվությամբ թալանել երկիրը: Նրա հետ միասին հնարավորինս թալանեցիք նաև դուք: Չե՞ք հագեցել, թե՞ ահավոր սարսափում եք ձեր թալանածը կորցնելուց: Ձեր ավերմունքը շարունակեցիք հայատյաց նախագահ ռոբիկին հաջորդած նույնքան հայատյաց սեռժիկի ժամանակ: Ու երբ 2018-ի հեղափոխության արդյունքում, որպես քաղաքական ուժ, խորը ընկղմվեցիք քաղաքական աղբանոցի մեջ, ձեր մեջ արթնացավ չարությունը ո՛չ միայն երկիրը ձեզանից փրկած ժողովրդի՛ դեմ, այլև հայրենիքը ձեզ համար դարձավ ատելի: Հիմա անամոթաբար փորձում եք հոշոտել, ծվեն-ծվեն անել երկիրը՝ ձեր դավադիր գործունեությունն անվանելով «Հայրենիքի փրկության շարժում»:





Այդ ումի՞ց եք փորձում փրկել հայրենիքը: Այն ժողովրդի՞ց, որը հազիվ է ազատվել ձեզ նման գող ավազակներից:
«Առաջնորդվելով համապետական և համաժողովրդական շահերով»,-ասում է ձեր նախագահ արմեն սարգսյանը (ասում եմ՝ ձեր նախագահը, որովհետև նա վաղուց արդեն մեր ժողովրդի նախագահը չի) և իր այդ ասած շահերին բոլորովին հակառակ է գործում: Երևի սեռժիկի ժամանակին ասած «թարս աճած խիարը» նկատի ունի:
Դուք էլ, պնակալեզ դաշնակներ, ձեր այսօրվա նախագահի ու սեռժիկի նման էն գլխից եք մեր ժողովրդի համար թարս աճել: Հիշեցնե՞մ Սյունիքը պահող Գարեգին Նժդեհի տարակուսած նամակը զորավարին դավաճանած ձեր նախկիններին: Կամ էլ Էրզրումում միայնակ մնացած Անդրանիկ զորավարի զարմանքը ձեր երեսին շպրտեմ, որն այդ ազնվական զորականի մոտ առաջացել էր ձեր կուսակցության պարագլուխների դավաճան պահվածքից: Գուցե սրանց գումարենք նաև ձեր նախկինների ստորագրած հակահայկական խայտառակ պայմանագրե՞րը: Էլ որտե՞ղ մնաց ձեր թասիբը, ձեր ինքնասիրությունը, որ դեռ «Հայրենիքի փրկություն» անվամբ մի ամպագորգոռ կարգախոս էլ հորինել եք ու ներքին բախումներ եք հրահրում արտաքին թշնամու հետ պատերազմը դեռ չավարտած այս խեղճ պետության ներսում:


Հիմա էլ եզան համառությամբ շարունակում եք նախագահին (ձե՛ր նախագահին) համոզել, որ իր նախաձեռնած հանդիպմանը ձեր թելադրած օրակարգն օգտագործի, այն է՝ վարչապետի հրաժարականը: Դա նշանակում է, որ դուք ո՛չ թե երկխոսության եք գնում, այլ ձեր անմիտ միտինգներն եք ուզում շարունակել արդեն նախագահականում: Ինչ էլ վստա՜հ եք ձեր անհասկանալի և բթամիտ համառությամբ:
Խիստ մանթռաժի՞ մեջ եք, ընկեր դաշնակներ, որ փողոցային ձեր ավանտյուրան ժողովրդի աջակցությունը չի գտնում և չի էլ գտնելու: Ուրախացե՞լ եք, որ ներկա իշխանությունը դեռ չի հասցրել մի կարգին քրքրել ձեր անցյալի ու ներկա դավաճանական պահվածքը, դեռ չի հասցրել օրենքի ուժով մի կարգին պատժել ձեզ: Կարծում եք չի՞ գալու նաև դրա ժամանակը: Կարծում եք չի՞ գալու ժամանակը, որ մեկ առ մեկ բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն Արցախյան պատերազմից վախվորած խուսափած այն ջահել-ջուհուլները, որ Երևանի փողոցներում վայրահաչելով են իրենց էներգիան սպառում: Այդ վախկոտների՞ հետ է իր հույսը կապել հանցագործ ռոբիկ քոչարյանը, որը շարունակում է ֆինանսավորել և ուղղություն տալ ձեր հակաժովրդական քայքայիչ գործունեությանը: Դուք շատ ճղճիմ, խեղկատակ վիճակում եք, և առայժմ միայն ձեր խռխռոցներներն են լսվում:

Հարյուրամյակից ավել տարիների կուսակցություն եք ձեզ համարում, միակ դրական բանը, որ ձեր շարքերից դուրս է եկել, այն ֆիդայիների ջոկատն էր, որը 1990-ական թվականներին ազնվորեն մարտնչելով ազերիների դեմ՝ հաղթանակի հասավ: Ձեր կուսակցության պատմության մեջ դրանից առաջ-ն ու դրանից հետո-ն միայն կեղտ է: Կեղտ էիք, երբ ռոբիկ քոչարյանի ու սեռժիկ սարգսյանի հետ կեղծում էիք ընտրություններն ու նրանց հետ համագործակցելով՝ երկիրը թալանելու ձեր թուլայի բաժինն էիք ստանում: Դուք ընդամենը մանրագողեր եք ու փողոցային խուլիգաններ:

Նեղացա՞ք, անինքնասեր դաշնակներ: Մի քանի փաստ շպրտեմ ձեր լպրծուն երեսին, որ «թուլայի բաժին» բառերից շատ չնեղվեք: Ավելին ասեմ՝ պարզապես Արցախյան այս վերջին պատերազմից ձեր կուսակցությունը ո՛չ միայն խուսափեց, այլև անամոթաբար մանր գողերի մակարդակի իջավ, երբ կռվող զինվորից թաքցրեց և յուրացրեց Իրանահայության փոխանցած գումարը: Իրանահայերն ի՞նչ իմանային, թե այդ գումարը ո՛չ թե հարյուրամյա կուսակցության միջոցով «Հայաստան» հիմնադրամին են փոխանցում, այլ կուսակցության անունն իրենց վրա վերցրած ինչ-որ ժուլիկների:



Դուք այդ ինչպե՜ս չեք սիրում ողջամիտ ներկաներ ունենալ ձեր կուսակցությունում: Այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանել, թե ինչո՞ւ քանդեցիք Արևմտյան Ամերիկայի դաշնակցական կազմակերպությունը:
Ասենք, ի՞նչ զարմանալու բան կա՝ քանդելը, ավերելը, դավաճանելն ու թալանելը ձեր կուսակցության կարգախոսներից են: Թե չէ հայ «փրկիչնե՜ր»…
Հայաստանում բույն դրած ներկա դաշնակցական դավաճաններ, դուք այդ ի՜նչ ջանադրությամբ հողին հավասարեցրիք ձեր նախկինների «Դեպի երկիր» կարգախոսը, որի նպատակն էր անկախացած երկրին աջակցելը: Ի՞նչ եք անում հիմա դուք, նորերդ, որ ո՛չ միայն մերժված եք Հայաստանում, այլև արտասահմանյան ձեր գործընկերներն են խստորեն քննադատում Դաշնակցության բյուրոյի Հայաստանում դրսևորած վարքագիծը։ Ամոթ չե՞ք զգում, որ արտասահմանյան ձեր գործընկերները ձեզ ձեռք են առնում՝ ձևակերպելով՝ «Հայաստանում ստեղծվեց «Դաշնակցություն» անունով տարօրինակ մի կենդանի»:

Վա՜յ, ողբամ ձեզ, «տարօրինակ կենդանու կերպարանքով» ներկա դաշնակցականներ:
Հիմա փորձում եք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ ու ձեր ծախված լրատվամիջոցներով աջ ու ձախ ինտերվյուներ եք տալիս՝ աղերսելով, պաղատելով ստանալ ժողովրդի բարի վերաբերմունքը:
Չի՛ ստացվելու, դավաճան, լպրծուն դաշնակներ, հայրենիքը քանդող գործակալներ, ինչի վրա էլ փորձեք խաղ անել, ժողովրդի հիշողության վրա խաղ անել չի՛ ստացվելու: Դուք հիմա այն ագռավի օրին եք, որն իր բնի կեղտոտ լինելը վերագրում է ուրիշին ու փոխում է բույնը: Դուք գոնե ագռավի թասիբ ունեցեք ու ձեր բույնը փոխեք, որ մեր ժողովուրդն օր առաջ ազատվի ձեզանից: Եվ անպայմա՛ն կգա այդ սպասված ժամանակը, և դուք վերջնականապես կգնաք գրողի ծոցը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտեք նաև

Сообщение Վա՜յ, ողբամ ձեզ, «տարօրինակ կենդանու կերպարանքով» ներկա դաշնակցականներ․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->