>

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցերի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրանցքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են




Քոչարյանի զոհերը

ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել դիերը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական






գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի համանատար Գրիգոր Պողոյանի, և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի

պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ավտոմեքենան փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ


կռունկի միջոցով դուրս բերեցեին ջրանցքից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարից հետո ժամանած՝ մահացածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, ում փրկարարները, ոստիկանները բժիշկների հետ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Shamshyan.com writes. Yesterday, on March 13, a tragic car accident took place in Ararat region. At around 11:00 pm, a VAZ 2107 car left the traffic lane at the beginning of Mashtots-Koryun streets in the village of Noramarg, under unknown circumstances, and turned upside down in the canal. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, two people died on the spot as a result o



f the accident. 1 fire brigade from the fire-rescue detachment of the Ararat Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations և The rescue team of the special rescue center of the Rescue Forces Department arrived at the scene. Rescuers took the bodies out of the car. The officers of the 2nd platoon of the 1st battalion of the 2nd officer battalion of the traffic police

, headed by the deputy commander of the battalion Aram Adibekyan, the co-commander of the battalion Grigor Poghoyan, the commander of the platoon Karapet Harutyunyan arrived operatively. The operative group of the Mashtots police department headed by the head of the department Arsen Voskanyan and the head of the criminal investigation department Garik Gorgyan also arrived. Yervand Aleksanyan, the duty officer in charge of the 177th Traffic Police Operative Control Center, passed the information a

bout the accident to the Masis Investigation Division of the Ararat Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia. Part 3 of Article 242 (traffic accident, which negligently caused the death of 2 և more people). The car was taken out of the canal by rescuers, police and citizens with the help of a crane; People gathered at the scene said that one person was taken

Сообщение ՇՏԱՊ․ քիչ առաջ․ Սարսափելի ողբերգական դեպք Հայաստանում. քաղաքացիներ են մահացել появились сначала на .


от admin

-->