>

Shamshyan.com են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում անելանելի վիճակում են հայտնվել:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները վրդովված պատմում էին. «Ժամը 15:00-ին նախատեսված էր Երևան-Մոսկվա չվերթը: Բայց օդանավակայանի դիսպետչերանոցը հայտնեց, որ թռիչքը հետաձգվում է:

loading...



Հետո այդպես մի քանի անգամ թռիչքը հետաձգվեց: Ու մեզ ոչ-ոք ոչինչ չի ասում, թե ինչի է հետաձգվում: Արդեն քանի ժամ է, սպասասրահում նստած ենք: Բոլորդ էլ գիտեք, թե այստեղ ինչ գներ են ու տասնյակ մարդիկ սոված-ծարավ, չեն կարող իրենց թույլ տալ մի կտոր բան առնել: Ոնց որ մի հատ անտերանոց լինի: Մարդիկ կան, որոնք առողջական խնդիրներ ունեն, մեկի ճնշումն է բարձրացել, մեկը չկա, որ օգնի:





Դիսպետչերներին հարցնում ենք, թե ինչի՞ է նորից հետաձգվում չվերթը, ասում է՝ չգիտենք: Ահավոր վիճակ է: Մարդիկ առանց այդ էլ այս ամիսներին սթրեսի մեջ են, մի հատ էլ այստեղ են մեր նյարդերը սղոցում:

Ո՞ւմ բողոքենք, երբ ոչ աշխատակից ենք այստեղ տեսնում, ում էլ դիմում ենք, ուսերն են թոթվում, թե բա անտեղյակ ենք: Մեր խնդրանքն է, որ այս մասին բարձրաձայնեք, միգուցե դրանից հետո «Զվարթնոցի» ղեկավարները հիշեն, որ մենք մարդ ենք ու գոնե մի փոքր սրտացավություն ցուցաբերեն»:


Shamshyan.com was alerted by a group of citizens who reported that they were in a desperate situation at Zvartnots Airport.

In a conversation with the reporter of Shamshyan.com, the citizens were indignant. “The Yerevan-Moscow flight was scheduled for 15:00. But the airport dispatcher said the flight was delayed.



Then the flight was delayed several times. And nobody tells us why it is delayed. We have been sitting in the waiting room for several hours. You all know what the prices are here and dozens of people are hungry and thirsty, they can not afford to buy a piece. As if it were a homeless house. There are people who have health problems, one has high blood pressure, there is no one to help.

We ask the dispatchers why the flight is delayed again, he says we do not know. It is a terrible situation. People are already under stress these months, and here our nerves are tearing apart.

Who should we compl

Сообщение Ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում. վիճակը սարսափելի է ու լուրջ появились сначала на .


add
loading...
.

от admin