>

«Կարծում եմ՝ մեր երկրում ամեն բան իր հունով ու ճիշտ ճանապարհով ընթանում է, իշխանությունը արդար է գործում: Սա անհիմն լավատեսություն չէ: Ես ինչպես վստահում էի Փաշինյանին նրան ընտրելու օրը, այդպես վստահում եմ այսօր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը:








Քոչարյանի զոհերը

Հակադարձելով այն պնդումներին, թե Փաշինյանը նախկին ռեժիմից ժառանգված անօրինությունները կտրուկ կերպով չի պատժում, Գիսանեն նկատեց. «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ պարբերաբար հանդես է գալիս օլիգարխներին կտրուկ կերպով պատժելու կոչերով:

Գուցե նրա ասածի մեջ առկա է ճշմարտության հատիկ, բայց եկեք տեսնենք, թե որտեղ է հիմա Սահակաշվիլին՝ նման քաղաքականություն վարելուց հետո: Իմ տպավորությամբ՝ նույնը հիմա փորձում է իրականացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բայց մենք չգիտենք, թե վաղը Ուկրաինայում նման պայմանների պարագայում ինչ կլինի ուստի ես կողմ եմ Փաշինյանի զգուշավոր քաղաքականությանը: Իհարկե, պետք է մեղավորները պատժվեն, պետք է բյուջեն լցվի։ Ամեն բան ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով է հարկավոր անել»:



«Եկեք հասկանանք մի բան՝ Փաշինյանի արարքների վերաբերյալ այսօր կա երեք տիպի մարդկանց արձագանք՝ նրանց, ովքեր անվերապահորեն վստահում են վարչապետին, նրանց, ովքեր նախորդ իշխանության կողմնակիցներն են, եւ հեղափոխության հետեւանքով շատ բան կորցրին, ուստի ինչ էր արվի, կամ ասվի՝ դժգոհ են, եւ նրանց, ովքեր առողջ, սթափ, կառուցողական քննադատության են ենթարկում իշխանություններին:

Հիմա աղմուկ են բարձրացնում նրանք, ովքեր շատ մեծ ունեցվածք, այլ միջոցներ են կորցնում այս պրոցեսների արդյունքում: Եվ եթե նրանք այն մարդիկ են, ովքեր նեղանձնական շահի մասին են մտածում, ուրեմն բառի փախաբերական իմաստով էլ սեւ են, եւ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-եզրափակեց Գիսանեն։

Сообщение «Ես ինչպես վստահում էի Փաշինյանին նրան ընտրելու օրը, այդպես վստահում եմ նրան այսօր». Գիսանե Պալյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->