>

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝

հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ սպանությոնը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի

loading...



Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր հունվարի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողըը, պարզվել է՝ ГАЗель-ը վարել էր Մաստարա գյուղի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, Mercedes մակնիշի 35 CF 976 համարանիշի ավտոմեքենան վարել էր Գյումրիի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ Mercedes մասկնիշի 69 GM 777 համարանիշի ավտոմեքենան վարել





էր Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 75-ամյա Հովհաննես Ստեփանյանը: Վթարի հետևանքով Ռ. Մնացականյանի ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Էմիլ Թամոյանը, Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր, իսկ նրա հայրը՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Արտուշ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Թալին» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ստեփանյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 71-ամյա Զինաիդա Ստեփանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Լարիսա Ստեփանյանը և ГАЗель-ի վարորդ Վ. Սիմոնյանը, իսկ վթարից ժամեր անց նաև Mercedes-ի վարորդ Ռ. Մնացականյանը

մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության մայոր էր և Երևան էր գալիս, քանի որ վերջին

պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել ձեռքի հատվածում և այն պետք է պրոթեզավորվեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


A murder took place in Shirak region a while ago. At around 15:20, the Shirak Regional Department of the Police received an alarm that there was a body in the yard of the 10/2 building in the Mush 2 district of Gyumri. As photojournalist Gagik Shamshyan reports, the operative group of the Shirak regional police department headed by the head of the department Aram Ghazaryan arrived at the mentioned place. The group of the Shirak Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by the

head of the department Aghas Isahakyan also arrived. The police and investigators found the body of 37-year-old Rafik Mnatsakanyan in the mentioned place. According to the preliminary data provided by the forensic doctor, there are many traces received from a knife blow on the body. Regarding the fact, the head of the regional investigation department A. According to Isahakyan, an investigation group was set up, a criminal case was initiated according to Article 104, Part 1 (murder) of the RA Criminal Code. The police an



 

d the investigative department are taking the necessary operative-investigative-joint actions to reveal the crime, to find the perpetrator, the object of the crime, as they find out the identities of the wounded. Գ. According to Shamshyan, two people from the mentioned place were taken to hospital with bodily injuries, and on suspicion of committing the murder, the brother of the senior detective of the Mush police department died in a tragic car accident on the 59th km of Yerjan-Gyumri highway in Aragatsotn region. The victim is the tax

i driver who was transporting the police officer to Yerevan on the day of the accident. As SHAMSHYAN.com reported earlier, by the decision of Argishti Kotanjyan, Deputy Head of the Talin Investigation Division of the Aragatsotn Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, within the framework of the criminal case initiated under Article 242, Part 2 of the RA Criminal Code, Aragatsotn

region The identity of the person who died as a result of the big car accident that took place, the drivers and the injured. As the photojournalist reported, it turned out that the GAZelle was driven by a resident of Mastara village, 74-year-old Volodya Simonyan, the Mercedes 35 CF 976 was driven by a resident of Gyumri, 37-year-old Rafik Mnatsakanyan, and the Merce

Сообщение Հրատապ. Քիչ առաջ կրակոցներ էին հնչում Հայաստանում. մեկ մարդու սպանեցին, 2 հոգու ծանր վիճակով տարան հիվանդանոց. դաժան դեպքի մանրամասները (տեսանյութ) появились сначала на .


add
loading...
.

от admin