>

Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Այս մասին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

loading...




«Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին եւ ընտանիքի անդամներին; խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,-ասաց նա:





Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ, Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»:


Արմեն Ներսիսյանը շրունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:

Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը տեղից իջավ եւ առաջացավ դեպի դահլիճի կողմը: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: Մի քանիսն էլ բաժանում էին, որ ծեծկռտուք չլինի: Ավգանու անդամներից մեկը մյուսին դուրս էր հրավիրում հաշիվներ պարզելու:



«Արի դուս, հլը», հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին:

Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»: Նրա խոսքից հետո հենց քշքշոցի պահին անջատվեց ուղիղ միացումը, որն ապահովում է քաղաքապետարանը:

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արի դուս, հլը». Երեւանի ավագանու նիստում քաշքշոց տեղի ունեցավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin