>

Եփած բրինձն ունակ է երիտասարդացնելու մաշկը կարճ ժամանակի ընթացքում։

Այս հատիկայինն արժեքավոր լինոլեային թթվի և սկվալենի աղբյուր է: Սկվալենը խթանում է կոլագենի արտադրությունը: Կոլագենը ֆիբրիլյարային սպիտակուց է, որը պահպանում է խոնավությունը մաշկի մակերեսի վրա:




Քոչարյանի զոհերը

Դիմակ՝ դեմքի համար




Օգտագործելով բրինձը տնային կոսմետոլոգիայի մեջ՝ դուք կհեռացնեք մանր կնճիռները, ինչպես նաև պիգմենտային հետքերը և տարիքային այլ փոփոխությունները: Այս հրաշալի հատիկայինի հիման վրա պատրաստված դիմակը կարող է հեշտությամբ փոխարինել թանկանոց կոսմետիկ պրոցեդուրաներին: Կարևորը չծուլանալն է:

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գգալ բրինձ,
  • 1 ճաշի գդալ կաթ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը


Եփեք բրինձը և անցկացրեք քամիչի միջով, ջուրը պահեք: Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և փոքր-ինչ տաքացրած մեղր:

Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուկի օգնությամբ:


Բրնձի եփուկի մեջ կան մի շարք օգտակար նյութեր մաշկի սնուցման համար, սակայն ամենակարևորը դրա մեջ պարունակող հակաօքսիդանտներն են: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը՝ հյուսվածքները ապահովելով խոնավությամբ:

Բրնձի ջուրը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով ծովափ գնալուց առաջ կարող եք լվացվել այդ բնական միջոցով, բնության իսկական պարգևով:

Բրնձով դիմակն արժե քսել շաբաթը մեկ անգամ և արդեն մեկ ամսից զգալ երիտասարդեցնող հատկությունը:

Դիտեք նաև տեսանյութը։

Նյութի աղբյուր՝ xohanoc.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->