>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:





Քոչարյանի զոհերը

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»:




ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել: «Ես այդ լուրն առաջին անգամ կարդացի մամուլում: Մենք նման քննարկում ընդհանրապես չենք ունեցել»,- «Արմենպրես»-ին ասաց Զոհրաբյանը:


ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ մարտի 17-ին սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրվա մասին:


Դիտեք նաև

Сообщение Րոպեներ առաջ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->