«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային,
Քոչարյանի զոհերը
գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Կախոյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի,
«Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
Ալավերդի քաղաքի Հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բարաբաթում» բանավանի գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,
— ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Դիտեք նաև
Сообщение Ժամեր շարունակ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարությամբ հանդես եկավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.