>

Սկանդալային մեկնաբանությունից հետո Հովհաննես Ազոյանն անհետացել է:

Մանրամասները՝ տեսանյութում.




Քոչարյանի զոհերը

«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»,-այս խոսքերի հեղինակը դերասան Հովհաննես Ազոյանն է: Երեկ Ազոյանը նման գրառում է արել Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։





Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։ Ազոյանի այս հայտարարությունը քննարկվեց ու քննադատվեց սոցցանցերում, բոլորը դատապարտեցին ու իրենց ցասումն արտահայտեցին՝ Ազոյանի հայտարարության վերաբերյալ: Այս ամենից հետո, վերջինս ստիպված եղավ իր սոցիալական ցանցում արձագանքել հայտարարություններին. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։ Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։

ArmLur.am-ը առավոտվանից փորձում է Հովհաննես Ազոյանից պարզել, թե ինչու է որոշել նման գրառում կատարել, ինչի համար արժանացել է հանրության զայրույթին: Վերջինս կտրականապես չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ Հովհաննես Ազոյանը 2018 թվականի հեղափոխության գրեթե ողջ ժամանկահատվածում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին: Հիմա էլ Ազոյանը շարունակում է «պաշտպանել» Նիկոլ Փաշինյանին ու քննադատել ընդդիմությանը:


ArmLur.am-ը Հովհաննես Ազոյանի հետ զրուցելու համար այցելել է նաեւ Սարյան փողոցում գտնվող «Ոսկեվազ» գինետուն, որը ըստ տեղեկությունների, պատկանում է նրան: Մենք տեղեկություններ ունեինք, որ Ազոյանն օմբողջ օրն այնտեղ է լինում: Սակայն գինետան աշխատակիցները մեզ փոխանցեցին, թե Հովհաննես Ազոյանն այլեւս որեւէ կապ չունի գինետան հետ ու իրենց ժամանակ առ ժամանակ որպես հաճորդ է այցելում:

Hovhannes Azoyan disappeared after the scandalous comment.



Details in the video.
“Finally I saw peace in Mr. Ali’s face. Peace to the world. Let the war never be repeated, ”said actor Hovhannes Azoyan. Yesterday, Azoyan made such a post on the official social network page of Azerbaijani Vice President Mehriban Ali, where the latter shared photos from their family trip.

They had visited the Hadrut region, including the Azokh cave. Azoyan’s statement was discussed and criticized on social networks, everyone condemned and expressed their anger over Azoyan’s statement. After all this, the latter had to respond to the announcements on his social network. “Let everyone’s hatred and malice end on me. “Peace reign in our hearts.”

ArmLur.am has been trying to find out from Hovhannes Azoyan since the morning why he decided to make such a post, for which he was angered by the public. The latter categorically does not answer our phone calls. It should be noted that Hovhannes Azoyan was with Nikol Pashinyan during almost the entire period of the 2018 revolution. Now Azoyan continues to “support” Nikol Pashinyan and criticize the opposition.

Сообщение ՇՏԱՊ․ պարզվում է սկանդալային գրառումից հետո Հովհաննես Ազոյանը․․․ появились сначала на .


от admin

-->