>

Հարգելի թոշակառուներ,

մենք հոգ ենք տարել, որպեսզի #կենսաթոշակներն այսուհետ անկանխիկ ստանալու հետ կապված օրենքը որևէ բարդություն չառաջացնի ձեզ համար։

loading...



Հայփոստն օրերս էլեկտրոնային փող թողարկելու ու սպասարկելու թույլտվություն ստացավ Կենտրոնական բանկից, ինչը կազատի ձեզ թոշակը ստանալու համար բանկեր այցելելու անհրաժեշտությունից։





Այսուհետ դուք Հայփոստում կունենաք էլեկտրոնային հաշիվ, որին կփոխանցվի ձեր կենսաթոշակը կամ նպաստը։ Ընդ որում կարող եք և՛ կանխիկացնել գումարը (առանց միջնորդավճարի), և՛ կուտակել։

Սպասարկման տեսանկյունից ձեզ համար ոչինչ չի փոխվում. պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ ID քարտ) մոտենալ փոստային բաժանմունք:


Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Առաջիկայում Հայփոստը կթողարկի #դրամապանակի բջջային հավելվածը, ինչը հնարավորություն կտա կառավարել հաշիվները նաև առանց փոստային բաժանմունք այցելելու։



Սմարթֆոնների միջոցով կկարողանաք օգտվել բազմաթիվ ծառայություններից, այդ թվում՝ ստանալ և կանխիկացնել կենսաթոշակը:

Նշենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում:

հայփոստնորություններ

Դիտեք նաև

Сообщение Լավ Լուր թոշակառուների համար․ Հայփոստը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin