>

1in.am-ը գրում է. «Օնիկ Գասպարյանի հարցում իրավական վեճ չկա։ Պարզապես ինչ-որ մեկը Օնիկ Գասպարյանին խաբել է, որ այս ճանապարհով նա կարող է հարց լուծել, բայց դա այդպես չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Գասպարյանի վերաբերյալ Վարչական դատարանի որոշմանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Վարչական դատարանը որոշել է բավարարել Օնիկ Գասպարյանի փաստաբանի միջնորդությունը, որով նա խնդրել էր, մինչև այս գործը ըստ էության քննելը, Գասպարյանին համարել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։

Դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանը մարտի 18-ին գնում է աշխատանքի։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես նաև վարչապետի առաջարկությամբ Արտակ Դավթյանը պետք է նշանակվի ԳՇ պետ։ Վարչական դատարանի որոշմանն էլ հաջորդեց վարչապետի աշխատակազմի պարզաբանումն այն մասին, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է Հայաստանի վարչապետը նույն օրը տարածած հայտարարությամբ:




Քոչարյանի զոհերը






Շատ մասնագետների խոսքով՝ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումն ակնհայտ ապօրինի է, քանի որ Օնիկ Գասպարյանի ազատվելու գործն ընդհանրապես ընդդատյա չէ Վարչական դատարանին։ «Ես կրկնում եմ՝ ինչ-որ մեկը Օնիկ Գասպարյանին խաբել է, որ նա կարող է Վարչական դատարանի միջոցով լուծել իր ազատվելու հարցը։ Բայց Սահմանադրության մեջ գրված է, թե ով է նշանակում, ով է ազատում ԳՇ պետին, իսկ Աշխատանքային օրենսգրքում գրված է, որ, օրինակ, եթե տաքսու վարորդ Սաքոյին ազատում են աշխատանքից, նա կարող է դիմել Վարչական դատարան ընդդեմ, օրինակ, «Շողիկ» տաքսի-սերվիսի։ Այսինքն՝ ԳՇ պետի պաշտոնը

սահմանադրական է, և 2015 թվականի Սահմանադրությամբ՝ Գլխավոր շտաբի պետը դարձավ սահմանադրական մարմին։ Սահմանադրության մեջ էլ հստակ գրված է, որ ԳՇ պետին նշանակում են այսպես, ազատում են՝ այնպես։ Ես որ լինեի վարչապետ, ընդ որում՝ ցինիկ վարչապետ, Օնիկ Գասպարյանին ոչ թե կազատեի պաշտոնից, այլ կնշանակեի, օրինակ, Նոյեմբերյանի քաղաքապետի պաշտոնակատար։ Հետևաբար իրենք որ հիմա մտել են իբր իրավական այս խաղի մեջ, լրիվ սխալ են»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ Վարչական դատարանը բացարձակ իրավունք չուներ նման որոշում կայացնելու, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված է, թե ինչպես է նշանակվում և ազատվում ԳՇ պետը։ «Սա բացարձակ արդարադատության խնդիր չէ։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Ունենք


դատարանի չվերածված ինչ-որ որոշում։ Վարչական դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանը կարող է պահպանել բացառապես իր աշխատավարձը, ամեն ամիս կարող է գնալ աշխատավարձ ստանալ ու իր ընտանիքը պահել։ Բայց Վարչական դատարանը չի կարող որոշել, թե ով պետք է լինի շտաբի պետ և ով ղեկավարի զորքը։ Ու քանի որ հիմա մեր ջեբը քցել են մի հատ էլ չհեռացված շտաբի պետ, թող նա էլ գա իր աշխատավարձը ստանա, գնա տուն։ Բայց դրանից հետո էլ հարց է առաջանում, թե այդ ֆինանսական հետևանքները ով է կրելու»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ դրա ճիշտ հասցեատերը ԲԴԽ-ն է։ Այն, որ այսօր երկրում նման վիճակ է, ոչ ոք չի հասկանում, թե ով է ԳՇ պետը, փաստաբանի խոսքով՝ բացառապես 2015 թվականի Սահմանադրության խնդիրն է: «Մեծ

երևակայություն պետք է ունենալ՝ գրելու համար մի այնպիսի Սահմանադրություն, որի պատճառով տարվա մեջ 2-3 ճգնաժամ առաջանա երկրում։ Առաջին խնդիրը եղավ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ու դրանից հետո կինոն սկսվեց, ոչ մեկը չէր հասկանում, թե վարչապետի պաշտոնակատարը ով է։ Մեր բոլոր պրոբլեմները բացառապես Սահմանադրության մեջ են։ Կրկնում եմ՝ միայն ունիկալ ուղեղ պետք է ունենալ՝ գրելու համար այնպիսի Սահմանադրություն, որ 1.5 ամիս երկրում Շտաբի պետ չունենանք, իսկ դրանից հետո էլ երեք ԳՇ պետ ունենանք։ Սա աբսուրդ է»,- եզրափակեց փաստաբանը։



“Someone just tricked Onik Gasparyan that he could solve a problem this way, but that is not the case,” said lawyer Alexander Sirunyan in a conversation with “First News” referring to the decision of the Administrative Court on Gasparyan. It should be reminded that yesterday the Administrative Court decided to satisfy the motion of Onik Gasparyan’s lawyer, by which he asked to consider Gasparyan Chief of the General Staff of the Armed Forces before examining this case. After the court decision, Onik Gasparyan

goes to work on March 18. At the same time, we have an acting head of the General Staff, just as Artak Davtyan should be appointed head of the General Staff at the suggestion of the Prime Minister. The decision of the Administrative Court was followed by the clarification of the Prime Minister’s Office that the Chief of the General Staff of the Armed Forces Onik Gasparyan was relieved of his post on March 10 on the basis of a constitutional norm, which entered into force on March 10. with a statement. According to many experts, the decision of the Administrative Court Judge Mher Petrosyan is obviously illegal, as the case of Onik Gasp

aryan’s dismissal is not a jurisdiction of the Administrative Court at all. “I repeat, someone deceived Onik Gasparyan that he can solve the issue of his dismissal through the Administrative Court. But the Constitution states who appoints and dismisses the head of the General Staff, and the Labor Code states that, for example, if a taxi driver Sako is fired, he can apply to the Administrative Court against, for example, “Shoghik” taxi. service. That is, the position of the Chief of General Staff is constitutional, ությամբ According to the 2015 Constitution, the Chief of the General Staff became a constitutional body. It is clearly written in th

e Constitution that the head of the General Staff is appointed this way, he is fired that way. If I were the Prime Minister, moreover, the cynical Prime Minister, I would not dismiss Onik Gasparyan from his post, but would appoint, for example, the acting mayor of Noyemberyan. “Therefore, those who are now allegedly involved in this legal game are completely wrong,” said Sirunyan, adding that the Administrative Court had absolutely no right to make such a decision, as the Constitution stipulates how the head of the General

Staff is appointed and dismissed. “This is not a matter of absolute justice. But we have what we have. We have some decision that has not been turned into a court. After the decision of the Administrative Court, Onik Gasparyan can keep only his salary, he can go every month to get a salary and support his family. But the Administrative Court cannot decide who should be the chief of staff and lead the army. And since now the head of the headquarters, who has not been fired, has been tricked into our pockets, let him c

Сообщение Հայության համար շատ սպասված լուր․ տեսեք ինչ արեց Օնիկ Գասպարյանը․ ոչ մեկ չէր սպասում, որ նա․․․ появились сначала на .


от admin

-->