>

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պարզաբանում է տարածել՝ կապված վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցի վերաբերյալ:

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






Նշվում է, որ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ, իսկ իրականում, ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:

«Ցանկանում եմ պարզաբանել, որ ս/թ մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը, որի ընթացքում, «Ռուսատոմ Սերվիս», ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ:

Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը։


Ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ:



Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: Այս տարի՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը։

Հավաստիացնում եմ, որ ՀԱԷԿ-ի ամբողջ փորձառու և արհեստավարժ անձնակազմն անձնվիրաբար անընդմեջ աշխատում է ատոմակայանի հուսալի և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է պարզաբանման մեջ:

Сообщение ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հայտարարությունը՝ ամբողջությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->