«Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ…». Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու ամենադիպուկ ու սուր մտքերը սիրո և հարաբերությունների մասին — ingablog

Ռուս հոգեբան Միխայիլ Լաբկովսկին հայտնի է իր սուր արտահայտություններով ու էպատաժությամբ:


Նա ունի արդեն 30 տարվա աշխատանքային փորձ և կարող է իրեն թույլ տալ մի փոքր կոպիտ արտահայտվել, քանի որ այդ փորձը փրկում է և՛ ընտանիքներ, և՛ կյանքեր:

iZigZag-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի հոգեբանի ամենադիպուկ ու սուր մտքերը.


1. Ոչ ոքի պետք չէ այն մարդը, որը պետք չէ ինքն իրեն: Իսկ նա, ով ընդունում է ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա, ապրում է «համեղ» ու լիարժեք կյանքով՝ անկախ բոլոր կենցաղային խնդիրներից:

2. Եթե դուք ձեզ լավ չեք զգում տղամարդու հետ առաջին, երկրորդ ու երրորդ հանդիպումների ժամանակ, ապա չորրորդը մի նշանակեք: Առաջին հանդիպումների ժամանակ տղամարդը փորձում է ցույց տալ իրեն լավ տեսանկյունից, և եթե ձեզ համար տհաճ է նրա կողքին գտնվելը, ապա այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:

3. Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ ու գեղեցիկ կանանց, որոնք չեն կարողանում իրենց համար զուգընկեր գտնել, քանի որ, իբրև թե, բարձր նշաձող են սահմանել, ապա նրանք պարզապես չեն կարողանում հարաբերություններ կառուցել և վախենում են դրանցից:

4. Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ձուկը վաճառվում է ձկան խանութում, իսկ միսը՝ մսի: Պետք չէ ժամանակ կորցնել: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ, նա տանը մեկն արդեն ունի:

5. Ցանկացած, ընդգծում եմ՝ ցանկացած կին, որը տարիներով տանն է նստում և միայն երեխաներով ու կենցաղային հարցերով է զբաղվում, դեգրադացվում է: Ի վերջո՝ տղամարդը սկսում է ձանձրանալ կնոջ հետ ու նրան հիմար համարել և հեռու չի լինում նաև ամուսնալուծության օրը: Եվ հարկ է նշել, որ ի սկզբանե տղամարդը ոչ մի բանի հարցում չի պնդել, և այդ կինն է ուրախությամբ ու ծափերով որոշել տանը նստել:


6. Եթե նրա կողքին դուք լարվում եք, ապա պարզապես բաժանվեք: Մի վախեցեք միայնակ մնալուց: Ամբողջ աշխարհում ոչ մի տղամարդ արժանի չէ, որ դուք կոտրեք ձեզ և մոռանաք ձեր ցանկությունների ու անհրաժեշտությունների մասին: Ոչ մեկը:

9. Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա ձեզ վերավերվում կամ որևէ տհաճ բան է անում, ապա մեկ անգամ ասեք նրան այդ մասին: Եթե ոչինչ չփոխվի, ապա ցտեսություն ասեք:

10. Նորմալ մարդը չի շարունակում այն հարաբերությունները, որոնց դեպքում իրեն չեն հարգում: Չնայած՝ նա այդ հարաբերությունների սկիզբը նույնիսկ չի էլ դնի:

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.