>

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Շորժա–Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի

վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Ճամբարակ» ԲԿ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրաանատար Էդգար Սուսլիյանը: Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի









հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ

մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակյի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



day, on March 19, a tragic car accident took place in Gegharkunik region. At around 6:20 pm, a VAZ 21012 car came out of the traffic lane on the 25th km of the Shorzha-San highway in the administrative area of ​​Drakhtik village, under still unknown circumstances, rolling about 30 meters and found itself in the field. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, one person died on the s

pot due to the accident. Those gathered at the scene said that the wounded man was accompanied to the hospital by Edgar Suslian, commander of the 4th platoon of the 2nd officer battalion of the traffic police. The officers of the 1st platoon of the same platoon, headed by the platoon commander Vachagan Voskanyan, arrived operatively. Karen Gyulumyan, the head of the Traffic Police 1-77 operative contr

ol center, passed the information about the accident to the Sean Investigation Division of the Gegharkunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived, with the features of Part 2 of Article 242 of the Criminal Code. The operative group of the Chambarak police department headed by the head of the department Armen Ho

vhannisyan also arrived. The police and the investigation department are trying to find out the identity of the driver, the dead and the wounded. On the investigator’s instruction, the car was taken to a special guarded area of ​​the Chambarak Police Depa

Сообщение Սարսափելի դեպք Հայաստանում. մահացածը դուրս է շպրտվել մեքենայից. մանրամասներ. դիտեն միայն ամուր նյարդեր ունեցողները появились сначала на .


от admin

-->