>

«Ամերիկյան կողմից կար պատրաստակամություն, սակայն հանդիպումը տեղի չունեցավ՝ Թրամփի և Փաշինյանի օրակարգերի սղության պատճառով:


Առաջիկայում հանդիպման առիթներ դեռ կլինեն, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ տեղի չունեցավ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպումը, ասաց ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը․․․







Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց Փաշինյանի, Թրամփի և վերջինիս կնոջ՝ Մելանյաի լուսանկարը հետևյալ նկարագրով՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:


Պարզ դարձավ, որ այդուհանդերձ տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ կարճ հանդիպում։


Ըստ որոշ շրջանառվող լուրերի, այդ կարճ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ զրույց։

Զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը՝ Փաշինյանին իր ոգևորությունն է հայտնել Հայաստանում իրկանացված թավշյա և անարյուն հեղափոխության շուրջ և ներողություն հայցել՝ պաշտոնական հանդիպում կազմակերպել չկարողանալու համար։ Իր էջում գրում է Տաթև Հակոբյանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->