>

Մետեորիզմն ու գազերի կուտակումը բավական տարածված խնդիրներ են, որոնք լուրջ անհարմարություն են պատճառում: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ խնդրից կարելի է ազատվել բնական միջոցների օգտագործմամբ, ինչպես նաև սննդակարգը շտկելու միջոցով:

Սև պղպեղ: Սև պղպեղն օգնում է թեթևացնել որովայնի ցավը, որն առաջանում է մետեորիզմի հետևանքով: Այն նպաստում է սպիտակուցների և ածխաջրերի վերամշակմանը: Մետեորիզմից խուսափելու համար խորհուրդ է տրվում ճաշատեսակներին մի փոքր սև պղպեղ ավելացնել:




Քոչարյանի զոհերը

Սամիթի սերմեր: Խորհուրդ է տրվում սամիթի մի քանի սերմ ծամել ուտելուց հետո:





Իմբիր: Իմբիրը յուղ է պարունակում, որն օգնում է դուրս բերել գազերը: Այն կնպաստի նաև սննդի վերամշակմանը: Կարող եք իմբիրով թեյ պատրաստել կամ ավելացնել սմուզիներին: Պարբերական օգտագործումը կարող է օգնել կանխարգելել մեծ քանակով գազերի առաջացումը:

Սննդակարգից բացառեք մթերքը, որն ավելորդ գազերի պատճառ է դառնում: Մեծ քանակով գազերի կուտակման պատճառ կարող են դառնալ կաթնամթերքը, ինչպես նաև գլյուտեն պարունակող մթերքը: Մի քանի շաբաթ սննդակարգից բացառեք այդ մթերքը, այն կրկին օգտագործելուց հետո կարող եք հասկանալ՝ արդյոք դա է խնդրի պատճառը, թե ոչ:


Համեմունքներ օգտագործեք: Նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք համեմունքներ օգտագործել՝ քրքում, դարչին, քարրի, չաման:



Շատ ջուր խմեք: Ջուրը շատ կարևոր է օրգանիզմի համար: Այն օգնում է ապահովել նյութափոխանակության համակարգի աշխատանքը՝ կանխելով մետեորիզմը:

Պրոբիոտիկներ օգտագործեք: Սննդակարգ ներառեք կեֆիր, յոգուրտ: Սրանք նպաստում են առողջ բակտերիաների աճին, որոնք հարկավոր են նյութափոխանակությունը լավացնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->