>

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel Corsa ավտոմեքենայով Առինջ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի վերելքոտ ավտոճանապարհով դեպի վեր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում,

ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը տեղում մահացել է, ավտոմեքենան էլ գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1




Քոչարյանի զոհերը

մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի





քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Փրկարարները ավտոմեքենայի տակ հայտնված դին մոտեցրել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել

գազաբալոնն ու ճանապարային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան և այն մոտեցրել ավտոքարշակին: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գրոծ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի:


Today, on March 21, a large and tragic car accident took place in Kotayk region. Grigor Grigoryan, 34, registered in Kanaker-Zeytun administrative district of Yerevan at around 1:30 am, was driving his Opel Corsa up the ascending highway of the 1st alley of 6th street in Arinj village, while still under unknow



n circumstances, while reversing. He crashed into a concrete wall on the right side of the road and turned upside down. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, G. Grigoryan died on the spot, and the car overturned. The Avan Fire-Rescue Detachment No. 11 of the Rescue Department o

f the Ministry of Emergency Situations of the Republic of Armenia with 1 fire brigade arrived operatively. The officers of the 1st platoon of the 3rd platoon of the 2nd officer battalion of the traffic police headed by the deputy commander of the battalion Aram Adibekyan, the platoon commander Arthur P

etrosyan, the platoon commander Tigran Kotanjyan arrived. Tigran Barseghyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Abovya

Сообщение Սարսափլի վթարի նոր մանրամասները. ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը․ դիտեն նյարդերից ամուր մարդիկ (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->