>

Ես անզգուշություն ունեցա Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել:

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






Այս մասին երեկ` մարտի 20-ին, Արագածոտնի մարզ այցելության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր ամիսներ առաջ ԱԺ-ում արված աղմկահարույց հայտարարությանը Շուշիի մասին:

«Էսօր էդ մարդիկ դառել են Շուշիի ամենամեծ պաշտպաններն, այսպես ասած: 2020 թվականին ո՞վ է եղել Շուշիում, 30 տարվա մեջ ի՞նչ ենք արել մենք Շուշիում, էս ա իրողությունը: Այո, ես ձեւի առումով սխալ ձեւակերպում ընտրեցի, բայց բովանդակության առումով ոչ մի սխալ բան չասեցի, որովհետեւ նրանց Շուշին Ղարաբաղում չի եղել, ժողովուրդ,


նրանց Շուշին Շվեյցարիայում եւ Բադեն- Բադենում է եղել: Եկեք գնանք Իտալիա, եկեք գնանք Փարիզ, եկեք գնանք հունական կղզիներ, եկեք գնանք Բադեն-Բադեններ եւ կտեսնեք նրանց ոչ դժգույն Շուշիները: Նրանք կառուցել են իրենց Շուշիները աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս Շուշիից հեռու»,-ասաց նա:

Մի քաղաքացու դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանն է այնտեղ տուն կառուցել, Փաշինյանը արձագանքեց. «Հա, ճիշտա, մի օլիգարխի, խաբել, տարել են, էնտեղ տուն սարքել են տվել, կամ էլ չեն խաբել, չգիտեմ: Էս ա իրողությունը»:



Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 եւ ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները:

Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով»:

Сообщение Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հերքեց տարածված հայտարարությունը․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->