Ալբերտ Հովհաննիսյան… Հայտնի լուսանկարի հերոս տղան: Արցախյան ներկայիս գոյամարտի խորհրդանիշը տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատ շատերի սոցիալական էջերում:
Դիտեք նաև՝
Քոչարյանի զոհերը
Քաջարի հայ զինվորն ու հաղթանակ կերտողներից մեկը:
Սեպտեմբերի 15-ին նա դարձավ 19 տարեկան: Հերոս Ալբերտն ընտանիքի միակ տղան է։ Ինչու՞ ներկա ժամանակով, որովհետև անհնար է Ալբերտի մասին խոսել անցյալով, անհնար է պատկերացնել, որ հայ ժողովրդի անպարտելի ոգու խորհրդանիշը դարձած անվախ զինվորը կարող էր ինչ-որ պահ խոցելի լինել…
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր պատահական հաղորդագրություններս նայելիս գտա իմ և Ալբերտիս նամակագրությունից մի հատված պատերազմի օրերից և անկախ ինձանից հավաքեցի հեռախոսահամարը, որ զանգեմ Ալբերտին»:
Сообщение Այսօր պատահական գտա իմ և Ալբերտիս նամակագրությունը. հերոսի հայր․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.