>

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին,

որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն,




Քոչարյանի զոհերը

ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:






Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեք ասմունքել․

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։


ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

that the Chairman of the RA Urban Development Committee, being an official, using his official position against the interests of the service, out of personal interest, in accordance with the agreements reached with the persons carrying out construction works or representatives of construction companies,



both personally and through a close person in 5 cases large, especially large, in the amount of 1,000,000-2,500,000 AMD, in exchange for receiving a bribe in the form of money or commodity values, in 2019. has acted in their favor or facilitated the rapid decision-making և provision of them.

In order to cover up the bribery, violating the law prohibiting him from doing business, he set up a design company in the name of a close friend. for making favorable decisions by state և local self-government bodies.

Watch him և this very touching video, where the little one starts reciting while visiting his father’s grave ․

Besides, the chairman of the RA Urban Development Committee in 2019 During a meeting in his office on October 23, 2012, he reached an agreement to nominate the owner of several construction companies for the title of “Honored Builder of Armenia” in exchange for a bribe equivalent to 2,379,950 AMD (equivalent to about 2,300,000 AMD). building material.

Within the framework of the criminal case initiated in the RA NSS Investigation Department in connection with the cases under the relevant articles of the RA Criminal Code, the alleged perpetrators of the crime were detained, three of them, including the chairman of the mentioned committee, were arrested. : The preliminary investigation continues.

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ. երկար սպասված լուր. Ժամեր առաջ ԱԱԾ-ն պետական խոշոր պաշտոնյա է ձերբակալել. Ցնցող մանրամասներ появились сначала на .


от admin

-->