>

Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։





Քոչարյանի զոհերը

Ըստ էության սա ևս մեկ փակուղի է, քանի որ օրեր առաջ Վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա բավարարել պաշտպանական կողմի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։




Դատարանը բավարարեց հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, և Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձավ աշխատանքի։


«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։


Դիտեք նաև

Сообщение Օնիկ Գասպարյանի պաշտպանը հայտարարություն տարածեց․ Ի՞նչ է պատրաստվուն անել նա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->