>

Factor TV-ի հարցազրույցը Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ -Պարո՛ն Միքայելյան, 44-օրյա պատերազմի շուրջ բազմապիսի տեսակետներ են հնչում։ Սակայն պատերազմին դեռ կանդրադառնանք, նախ խոսենք վերջին ներքաղաքական զարգացումների մասին։

Հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք ներքաղաքական լարվածությունը կմեղմացվի այդ ընտրություններով։ -Արտահերթ ընտրությունները կարևոր են, որովհետև ներքաղաքական վիճակը կկարգավորվի։ Անվստահության խնդիր կա այսօր, մարդկանց որոշ մասն աթոռ է ուզում, որոշ մասը չի կողմնորոշվում՝ երկրում ինչ է եղել, կեսին դավաճան են ասում։ Պետք է դրվի ժողովրդի դատին։ Ժողովուրդն ում ձայն կտա, թող ինքն էլ գա, իշխի։




Քոչարյանի զոհերը

Ես ոչ մի կողմին չեմ ուզում պահեմ կամ քննադատեմ։ Դա ժողովրդից է կախված։ Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ արտահերթ ընտրությունները շատ կարևոր են, հատկապես՝ հիմա։ -Ի՞նչ թիմով է «Իմ քայլը» խմբակցությունը գնալու արտահերթի, նաև՝ վարչապետի ի՞նչ թեկնածուով։





-Դե ընթացքում կերևա, ընտրության հարցով շատ չտարածվենք։ Քննարկում չի եղել, չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց դե բնական է՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի։ -Օրեր առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում Ձեզ էր անդրադարձել, մեջբերեմ․ «Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018-ի իշխանափոխությունը, Հայրապետյանը նախ հարցրել է՝ ինչո՞ւ են հիշեցնում Միքայելյանին և շարունակել․ «Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։


Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»»։ -Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։

Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։



Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան պատերազմում հաղթանակը։ Երկրի վիճակն այնպիսին էր․ կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։

Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։

Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Մերի Մարտիրոսյան


от admin

-->